Ամեն ինչ կատարյալ է

Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, երբ կարդում ես գրքերը կամ լսում ես դասախոսին, թվում է` ամեն ինչ կատարյալ է: Ես, սովորելով Տնտեսագիտական համալսարանում, ամեն օր լսում եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին եւ եթե ապրեմ իմ այդ լսածներով, ապա ինձ կթվա, որ ես ապրում եմ աշխարհի ամենադեմոկրատական եւ զարգացած երկրում, ուր չկա կաշառակերություն, ուր մարդիկ ստանում են այնքան աշխատավարձ, որ կարողանում են նորմալ ապրել եւ վայելում են իրենց վաստակած հանգիստը որեւէ հանգստյան գոտում, ուր թոշակառուները ստանում են այնքան թոշակ, որ կարողանում են հանգիստ վայելեն իրենց ծերությունը, ուր բոլորը պարտաճանաչ վճարում են հարկերը, ուր պետական բյուջեն չունի ճեղքվածք եւ ուր բոլորը հարգում են միմյանց: Գրեթե ամեն դասին դասախոսի հետ վիճում եմ, որ իր ասածները չեն վերաբերում Հայաստանին եւ դրանք կմնան մարդկության հավերժ երազանքը: Հայաստանում եթե կարողանային, ապա պետբյուջեն մի քանի հոգի կկիսեին իրար միջեւ: Ինչեւիցե, երբ կարդում կամ լսում եք դասախոսներին, ամեն ինչ արեք որպեսզի այդ ամենը կարողանաք իրագործել մեր երկրի համար եւ հանկարծ չկարծեք, որ նրանց ասած ամեն ինչ իրականում էլ է այդպես, չէ որ հիմա ամեն մեկը գաղափարակից է որեւէ կուսակցության եւ նրանք արտահայտում են իրենց կուսակցության գաղափարախոսությունները:


Վերջերս լուրերից լսեցի, որ Հայաստանում միջին աշխատավարձի շեմը բարձրացվել ա եւ 30.000 դրամից դարձել ա 32.500 դրամ: Էտ ինչով են մտածում ԱԺ-ում, որ կարծում են, թե հիմա, երբ միսը պանրից էժան ա, մարդ կարա էտ 32.500 դրամով պահեի իրան ու իրա ընտանիքը: Եթե նվազագույն աշխատավարձի շեմը բարձրանար, իսկ ապրանքների գները իջներ, ապա հնարավոր կլներ, որ իրանք կարողանային մի կերպ գոյատեւել:


Այսպես է նաւե քաղաքագիտության դասին: Քաղաքագիտության դասին դասախոսը բացատրում է երկրի քաղաքական իրավիճակը` ասելով, որ Հայաստանը կառավարվում է այնպես, ինչպես իսկական հանրապետությունները: Բայց փողոց դուրս գալով, մարդկանց հարցուփորձ անելով` կտեսնես, որ Հայաստանում չի պահպանվում հանրապետությանը բոնորոշ տարրական կանոնները:


 

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Ամեն ինչ կատարյալ է ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 7 komentar: di postingan Ամեն ինչ կատարյալ է
 

7 կարծիք:

Shushan said... | December 04, 2010

Ցավոտ թեմայա...:(

Վահագն Քեշիշյան said... | December 04, 2010

Ու հավերժ մեր երկրի նման երկրների համար :(, որտեղ կարգավորված իշխանություն չկա ու հստակեցված չեն իշխանության իրավունքները:

13237erazanq said... | December 05, 2010

Չեմ սիրում սենց թեմաներ, բայց դե հասկանում եմ, որ ապրելով մի երկրում, հնարավոր չէ չառնչվել նման հարցերի հետ: Իհսարկե, ոչինչ էլ իդեալական չէ: Դա բոլորս ենք տեսնում, և շատերը դրա մասին խոսում են: Էլի բան է, առաջ դա էլ չէին անում: Բայց, ես ինքս հեռու եմ էտ ամեն ինչից :))))
p.s.- Իսկ մեր տնտեսագիտության և քաղաքագիտության դասախոսները ամեն դասին շեշտում են, որ իրենց ասած օրենքներն ու ամեն ինչը Հայաստանին չեն վերաբերվում, այլ զարգացած երկրներին: Նենց, որ էտի դասախոսներիցա կախված, ուղղակի դասախոսսը չպիտի իր անձնական կարծիքը փաթաթի ուսանողի վզին, այլ խոսա միայն փաստերով:

Վահագն Քեշիշյան said... | December 05, 2010

Որ բուհն ա ձերը? Համաձայն են նրա հետ, որ դասախոսները պետք է միայն իրենց գիտելիքները փոխանցեն ուսանողներին, այլ ոչ թե իրենց կարծիքը "փաթաթեն ուսանողի վզին":

13237erazanq said... | December 05, 2010

Իրականում, երևի , թե մեզ համար ոչ մի մասնագիտական նշանակություն չունեցող առարկաներ են, դրա համար են ասում :ՃՃՃ Պոլիտեխնիկնա իմ հարազատ բուհը :ՃՃՃ

Վահագն Քեշիշյան said... | December 05, 2010

Քաղաքագիտությունը իմ համար էլ մասնագիտական չի, բայց դե ամեն մի խոսք իր ազդեցությունը ունենում ա մարդու վրա ու ոնց որ ասում են` կաթիլ-կաթիլ ա ծով դառնում:

13237erazanq said... | December 06, 2010

Իհարկե, լրիվ համաձայն եմ: