Էսօր մտածում էի մի բանի մասին գրեի, բայց հետո փոշմանեցի, որտեւ էտի էն բաների մեջ ա մտնում, որ մարդ ոչ մեկին չի խոստովանում: Ինձ չի թվում, որ կա գոնե մի մարդ, ով ամեն ինչ խոստովանում ա ու ոչ մի բան գաղտնիք չի պահում: Միշտ մարդն ունենում ա գաղտնիքներ, որոնք ոչ մեկին չի ասում: Երբեմն էլ նենց բաներ ես մտածում, որ անգամ դու քո մեջ քեզ չես խոստովանում… Երեւի վախենում ես… Պատճառներից մեկն էլ մեր հասարակության մտածելակերպն է: Կարծում եմ իմացաք ինչի մասին ա խոսքը…
15 կարծիք:
Չէ, ես չիմացա... :(
Հիմնականում տղերքի մոտ ա ըլնում: Դե բաներ կա, որ ոչ մեկի մոտ չես ասում: Բաներ էլ կան, որ դաժե դու քեզ չես ասում, որովհետեւ վախենում ես ինքնագնահատականդ իջնի: Էտի հիմնականում հասարակության արդյունքն ա մարդու վրա:
Ես ոնց որ թե քեզ հասկացա ։Ճ
հա, ճիշտա, տենց բաներ շատ կան, բայց էս վերջերս ես լավ էլ անտեսում եմ, ու եթե պետքա՝ ասում եմ էլ․ Մի բան կար չէի ասում - երեկ դա էլ ասեցի․ Մեր տղերքն ինձ հասկացան, ու ասեցին, որ տենց ճիշտա, դաժե իրանք էլ սկսեցին մտածել, էն ինչը որ ասում ու անում են - ճիշտա՞, թե էլ պետք չի ոչ ասել, ոչ անել :) - մնացածն էլ չեմ մանրամասնում, բլոգի contenti համար․
Karevory es em inc hangist zgum, vor el krutit chem ani :)
Մեկ-մեկ ռիսկով ասում ես, բայց էլի ամեն ինչ չի ըլնում ասել: Կարող ա մի շաաաաաատ փոքր բան չես ասում: Հենց էտ մի փոքրն էլ ասում եմ:
հլը որ դուխով սաղ ասում եմ ։Ճ, հլը որ․
:)
Ինձ էս երգի մասին հիշացրեցիր:
http://www.youtube.com/watch?v=eEw1QqxNWAU
Ժամանակ կար ես էլ էի շատ բաներից ինքս ինձանից վախենում մեջս խոստովանեմ, ինչ մնաց թե ուրիշներին պատմեմ: Բայց մտքիս ազատություն եմ տվել, ու նենց լավ ա :) Իսկ գաղտնիքը վաղ թե ուշ բացվում ա, ուզես թե չուզես :) ու էդ ընկերները կամ մաման ու պապան բացարձակ կապ չունեն :)
Էտ լավ ա որ ազատ ես մտածում, հիմա ես ել եմ ազատ մտածում ու դրա համար էլ անում եմ էն, ինչ ուզում եմ, թքած ամեն ինչի վրա ու հայերի անկապ կարծիքների վրա, որ չգիտեն թե որտեղ ու ինչ են խոսում:
ու էդ շատ լավ ա. թե չէ կան մարդիկ , որոնց կյանքը, կենցաղը, ներսը, դուրսը հայտնի շատերին.. տենց լավ չի...
Bayc hishir vor mi hay el du es
Ես հիշում եմ որ հայ եմ, դրա համար էլ մեկ-մեկ ուղեղիս պահով նեղվում եմ:
Տենց ընդհանրապես լավ չի, մանավանդ որ մարդիկ կան, որ ուզում են ամեն կերպ իմանան քո անձնականից: Զզվում եմ...: Բայց խոսքս ուրիշ բանի մասին էր ;)
Uxexi pahov nexvel petq chi, uxaki mer kyanqn e aydpisin, inc tvum a vor amen mart ete ira kyanqov u ira hamar apri hasta amen inch shat lav klini:)
Տենց կլնի, եթե ԱՄԵՆ ՄԵԿԸ իրա համար ապրի, բայց հայերը առանց ուրիշի կյանք մտնելու չեն կարում ապրեն:
hamadzayn em:)
Post a Comment