Showing posts with label Գինես. Show all posts
Showing posts with label Գինես. Show all posts

World’s longest aerial tramway in Armenia (CNN) (Video)

READMORE
 

“Տաթեւի թեւերը”


Այսօր կայացավ Տաթեւի "Տաթեւի թեւեր" անունը կրող ճոպանուղու բացումը: "Տաթեւի թեւերը", ունենալով 5760 մ երկարություն, համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին եւ այն արդեն գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում: Ճոպանղին միացնում է Հալիձոր եւ Տաթեւ գյուղերը եւ առավելագույն արագությունը 37 կմ/ժ է, իսկ մեկ ուղեւորության տեւողությունը` 11 րոպե: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական տրամվայ՝ մինչև 25 ուղևոր տարողությամբ: Տրամվայները պահում են վեց ճոպաններ՝ երեքը յուրաքանչյուրի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում:
READMORE
 

Ուշադրությո՜ւն, քաղցրասերներ!!!

Ի ուրախություն քաղցրասերների եւ  ի պատիվ հայերի` աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստվել է Հայաստանում եւ այն արդեն գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ: Այն պատրաստվել է Grand Candy ընկերությունում եւ ունի 4410 կգ քաշ, 560 սմ երկարություն, 275 սմ լայնություն եւ 25 սմ բարձրություն: Աշխարհի ցանկացած կետից ցանկացած մարդ  կարող է համտեսել շոկոլադե սալիկը: Համտեսումը կկայանա այս շաբաթ օրը` 2010 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում: Դե, ուրեմն կհանդիպենք  շաբաթ օրը Հանրապետության հրապարակում...
READMORE