4 տարի առաջ հենց այս օրն էր, որ սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Նրա սպանությունը ուղղակի բազմաթիվ սպանություններից մեկն էր, բացառությամբ այն բանի, որ մեծ աղմուկ հանեց: Թուրքերը մինչ օրս էլ կատարում են բազմաթիվ սպանություններ ազգային հողի վրա: Ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել թուրք ազգին, որ այդպիսի բան չանեն, դա նրանց արյան մեջ է: Ինչպես եղել է 1915 թվականին, երբ կոտորվեց 1.500.000 հայ, այնպես էլ կոտորվում է այսքան տարիներ, ուղղակի ավելի քիչ թվով ու կամա-կամաց, որպեսզի աշխարհը չիմանա:
Հրանտ Դինք` Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը՝ փոքր կղզիներ են
Հայկական ապրելակերպ
Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում:
Սխալ սխալի հետեւից: Ճի’շտ խոսենք
Առօրյա կյանքում շփվելով մարդկանց հետ ես շատ եմ նկատում, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ շփվել եւ իրենց մտքերը արտահայտել ճիշտ բառերով: Շատ փնտրելով` միգուցե կարողանաս գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց խոսքում շատ քիչ են օգտագործում սխալ բառեր: Խոսքը այն մասին չէ, որ պետք է խոսենք գրական, որը փողոցում շատ տգեղ եւ ծիծաղելի է հնչում, այլ այն մասին, որ բառերը, որոնք մենք օգտագործում ենք մեր խոսքում, սխալ իմաստ են արտահայտում: Այդ բառերից են “հրավեր”-“հարվերք”, “մեղանչել”-“ապաշխարել”, “հանձին”-“հանձինս”, “վերաբերել”-“վերաբերվել”, “ի սրտե”-“սրտանց”-“ի սրտանց”, “այլք”-“այլոք”, “այլեւս”-“այսուհետ”:
Հրավեր-հրավերք
“Շնորհակալություն հրավերքի համար”: Այստեղ պետք է լինի “հրավեր”, այլ ոչ թե “հրավերք”: “Հրավեր”-ը հրավիրատոմսն է, հրավիրելու գործընթացը, իսկ “հրավերք”-ը հրավերների ամբողջությունն է, այսինքն խնջույքը: “Ք” վերջածանցը եկել է գրաբարից եւ բառին տալիս է հոգնակիի իմաստ, այդ պատճառով էլ “հրավերք”-ը նշանակում է հրավերների ամբողջություն:

