ԴԻԻՄավորեք... Առաջին տպավորություններ

Դաաա... Արդեն ինչքան ժամանակ ա չեմ գրել... Բայց հիմա` էս նախատոնական օրը, ես կգրեմ, կգրեմ շատ լավ տպավորությունների մասին, որ ստացել եմ վերջին 3 ամիսների ընթացքում Դիիմ Քոմյունիքեյշնզում: Դեռ էն ժամանակ էլ, երբ ուղղակի "հեռվից" ճանաչում էի անձնակազմին, ինձ դուր էր գալիս մթնոլորտը, որը տիրում էր անձնակազմի միջև, գրասենյակում: Առաջին տպավորություններս գրասենյակից շատ զարամացած էին, որովհետև ես պատկերացնում էի շատ ֆորմալ գրասենյակ, այնինչ... Երբ առաջին անգամ մտա գրասենյակ ինձ միանգամից տանը զգացի, որովհետև թե´ մարդիկ, թե´ իրերի դասավորությունը քեզ ստիպում էին այդպես զգալ :)
Լավ, հիմա անցնեմ տպավորություններիս, որ ստացել եմ անձնակազմից: Սկսեցի...
Ռաֆֆի - Ես իրան ճանաչում էի դեռ մի քանի տարի առաջ, երբ ինչ որ հաղորդում ժամանակ ներկայացնում էր ինտերնետի հետ կապված ինչ որ բաներ: Սկզբում ինձ թվում էր, թե ինքն աշխատում ա Բիլայնում, որովհետև իրա ակնոցների մի մասը սև ա, մյուսը` դեղին :)
Լուսինե - Առաջին անգամ երբ իրան տեսա, ինձ թվաց` կամավոր ա (դե չգիտեմ ինչի :) ): Բայց հենց դրա հաջորդ օրը իրան տեսա լուրջ գործի ժամանակ ու իմ նախանական բոլոր տպավորությունները փոխվեցին (իհարկե դեպի ավելի լավը):
Տաթևիկ - Երբ սեպտեմբերին առաջին անգամ մտա գրասենյակ, ինձ ասացին, որ նոր աշխատող ա եկել ու ինքը ինձ պիտի ամեն ինչ սովորացնի: Ինքը մոտավորապես 3 շաբաթ իմ համար անհայտ մնաց: 3 շաբաթ անց, երբ արդեն ծանոթացանք, միանգամից տպավորություն թողեց, որ իրա մոտ ամեն ինչ հստակ ա: Դա զգացվեց այն ժամանակ, երբ անվանս բոլոր տառերը արտասանեց :)
Մարիամ - Մեր հանդիպելու առաջին իսկ վայրկյանից ինքը զբաղված էր: Զբաղված էր նույնիսկ էն ժամանակ, երբ մի ամիս հետո պիտի բալիկ ունենար :) Իրա խոսելաձևը իմ վրա նենց էր ազդում (էսի էն վատ ազդելը չի), որ իրան մի քանի րոպե լսելուց հետո ես մի քանի ժամ սկսում էի անգլերեն ակցենտով հայերեն խոսալ:
Արմինե - Միշտ զբաղված մարդ 2: Մնացածն արդեն ասված ա :)
Տատա - Ինձ թվում էր, որ ինքը իմ հետ չունի: Դե չգիտեմ ինչի, ես իրա հետ բացի "բարև"-ից ուրիշ բառ չեմ խոսացել, կարող ա և անտիսիմպածյա ա, կարող ա... Բայց էս վերջին մի քանի օրերի ընթացքում ոնց որ ամեն ինչ տեղն ընկավ :)
Լիլիթ - Միշտ հավես մարդ, բայց մի ուրիշ տեսակ հավես: Ես ժամերով կլսեի իրան, թեկուզ իմ համար ոչ պետքական ինֆորմացիա ասեր: Իրա ձայնը մի տեսակ հավեսն ա, հանգստացնող ա: Ճիշտն ասած ես չեմ պատկերացնում իրա ձայնի տոնայնությունը ջղայինանալու ժամանակ:
Վաձ - Առաջին անգամ հանդիպեցի մայիսի 21-ին ու շատ լուրջ զբաղված էր գործով: Հետո ԲարՔեմփ, երբ առաջին անգամ մենք խոսացինք: Էտ մի քանի բառն էլ հերիք էր, որ հասկանայի իրա բնավորությունը: Արդեն իրան էնքան եմ ճանաչում, որ ստատուսներից զգում եմ, որն ա ինքը հորինել, որն ա մի տեղից արտագրել :)
Էդո - Ծանոթներիցս մեկը պատմել էր Էդոյի մասին ու դրանից հետո որոշեցի ծանոթանալ հետը, որտև զգացի մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Միշտ հետաքրքիր, միշտ ակտիվ ու հեղինակային իրավունքները միշտ պաշտպանող :)
Գայուշ - Հիշում եմ, թե առաջին անգամ ինքը ինձ ինչ ասեց. "Ես արդեն 10 տարի ա կամավոր եմ": Էտի տենց ոնց որ ուզում եմ պոռտներս տեղը դներ :D Բայց էտ արտահայտությունը անելուց մի քանի օր հետո տեսա իրան ու լրիվ հակառակ տպավորությունը ստացա: 2 անգամ կատակ անելուց հետո զգում ես, որ ինքը իսկականից հասկանում ա, կարում ա դատի իրավիճակը: Էն որ մեծավարի մի տեսակ ծանրակշռված են է մտածում, այ ըտենց մարդ ա Գայուշը :)
Տիգրան - Ինչ կմտածեք էն մարդու մասին, ում միշտ տեսել եք պաշտոնական հագնված? Այ ըտենց մարդ էր Տիգրանը առաջին հայացքից, բայց... շարունակել պետք չի, արդեն հասկացաք:
Աննա - Իրան հիշում եմ նաուշնիկները ականջին ու ՖԲ-ում :) Ամեն օր ինքը պարտաճանաչորեն չոչոական յուրահատուկ ձևով "բարև" ու "հաջող" էր ասում:
Անի - Ամեն ինչ ավելի լավացավ, երբ իմացա, որ ինքն ու Աննան քույրեր են :)
Հաշվապահներ - Իրանց հետ ընենց կատակներ էի անում, որոնք չէի անում մնացած աշխատողների հետ (ուրիշ բաներ չմտածեք :D )

Երևի թե այսքանը: 3 ամիսների ընթացքում միայն լավ տպավորություններ, ժամանակի սղություն, բայց էլի լավ տպավորություն, լիքը նոր գիտելիքներ, լիքը նոր ընկերներ, լիքը նոր ..., լիքը ..., ...

Մերսի, որ 5 տարի առաջ հիմնադրվեց DEEM-ը :)
Վերջում էլ վայելեք ԴԻԻՄի շնորհավորական բացիկը...