Showing posts with label Բողոք. Show all posts
Showing posts with label Բողոք. Show all posts

Պարսկախեղդություն

خوش آمدید


Սաղ քաղաքը հիմա էս վիճակն ա: Արդեն պարսիկախեղդ ենք ըլնում: Հիմա որ Դարեհը սաղ ըլներ ու էսքան պարսիկի Հայաստանում տենար, իրան կթվար, թե Հայաստանը գրավել ա: Նենց տպավորություն ա, որ աշխարհում էլ ուրիշ տեղ չկա գնալու ու սաղ պարսիկները եկել են Հայաստան: Ախր դուք կարաք Թուրքիա ու Ադրբեջան էլ գնաք, ընդեղ էլ են թողում խմել: Ոնց որ աշխարհի սաղ խմիչքը ստեղ ըլնի, դրա համար են ստեղ գալիս: Ստեղ ինչ կա? Մենակ սար ու ձոր ա, ուրիշ ոչ մի բան: Եթե աղջիկների համար են գալիս, հանգիստ կարան չգան, որտեւ Թուրքիայում իրանց ուզածը ավելի շուտ կգտնեն, քան թե ստեղ: Իսկ ես գիտեմ, թե իրանց ուզածն ինչ ա: Անունով են պարսիկ ու մահմեդական, բայց դե տակը ինչքա~ն կեղտ կա: Մի կողմից էլ լավ ա, որ ստեղ են: Ասում են էս ժամանակ ա, որ մեր բյուջեն ծաղկում ա: Ասում են ամեն մեկը ամենաքիչը $5.000 ա ծախսում ստեղ: Սրանց պատճառով էլ գները հիմա բարձրանում են ու մենք` Հայաստանի քաղաքացիներս ենք տուժում: Նորմալ չկարգավորված տնտեսությունում ինչ ասես կատարվում ա ու ոչ մեկն էլ չի կարում կամ չի ուզում վերահսկի էտ ամեն ինչը: Քաղաքում ինչքան նորմալ կաֆե ու ակումբ կա, սաղի մենյուն պարսկերեն ա:

READMORE
 

Մենակ գլուխ գովան: Կոտորած ա...

Էս ինչ ա կատարվում ինտերնետում: Հլը սենց բան չէի զգացել, երբ լսում էի, թե հայկական սայթերը ջարդել են: Բայց էս անգամ մի տեսակ ուրիշ ա: Չգիտեմ ինչի… Մոտավորապես 300 հայկական սայթ են ջարդել թուրքերը մի քանի ժամվա ընթացքում: Բոլոր սայթերի անվտանգությունը SmartSystems ընկերությունն էր ապահովում: Ես էտքան էլ գլուխ չեմ հանում սայթերից ու տենց բաներից, բայց երեւում ա, որ SmartSystems-ը իրա գործը լավ չի արել: Ջարդած սայթերի ցուցակի մեջ դաժե Պետեկամուտների կոմիտեի սայթը կա: Տխուր ա մեր վիճակը: Բոլոր սայթերը ջարդել ա մի հոգի, որտեւ սաղ տեղ նույն ձեռագիրն ա: Թուրքերը գոնե մի քիչ ճաշակ ունեն: ջադած սայթերում լավ երաժշտություն ա դրած: Ջարդած սայթերից մի քանիսը ես մի քանի ժամ առաջ նայում էի ու նորմալ էլ աշխատում էին:

READMORE
 

Ամեն ինչ սկզբից…

Ուրեմն սենց: Որոշել եմ ընթերցողիս պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի տնտեսագիտական համալսարանում…


-Դեռ մանկուց երազել եմ տարբեր մասնագիտությունների մասին` ոսկերիչ, բիզնեսմեն, նախարար, հյուսն, մեխանիկ ու էլի սենց: Հա, շատ տարբեր են եղել իմ ցանկությունները ու, երբ մի գործ էի անում, շատ շուտ ձանձրանում էի դրանից եւ անցնում մի այլ գործի: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում եւ, ասեմ, որ գլուխ եմ հանել ցանկացած գործից (հիմա շատերին կթվա, թե գլուխ եմ գովում, բայց դա այդպես չէ, համենայն դեպս, կարող եք հարցնել իմ մտերիմներից եւ նրանք կապացուցեն դա): Կատարել եմ քիմիական փորձեր` հաջողությամբ են պսակվել, փայտից զանազան իրեր եմ պատրաստել, հատկապես աչքի էի ընկնում էլեկտրոնիկայի բնագավառում: Այստեղ ամեն մի մանրուքից մի նոր բան էր սարքում ու դա անում եմ մինչեւ հիմա, միայն թե ժամանակ լինի:

READMORE