Showing posts with label հաղթանակ. Show all posts
Showing posts with label հաղթանակ. Show all posts

Ամեն ինչ հարաբերական է

Լսած կլնեք Էյնշտեյնի խոսքերը. ամեն ինչ հարաբերական է: Իսկ երբեւէ համոզվել ե՞ք դրանում: Մարդիկ կլինեն, որ գրեթե ամեն օր համոզվում են, մարդիկ կան, որ չեն հազմովել ու չեն էլ համոզվի: Հիմա ես կփորձեմ որոշ բաներ ասել, որ կապացուցի, որ ամեն ինչ հարաբերական է: Սկսենք հաղթանակից: Հաղթանակը համարվում է հաղթանակ հաղթողի կողմից, սակայն այն միեւնույն ժամանակ դիտարկվում է որպես պարտություն պարտվողի կողմից: Այսինքն հարաբերական է հաղթանակ ասվածը, որտեւ այն դիտարկվում է միայն հաղթողի կողմից: Այսպիսի օրինակներ շատ են կյանքում գրեթե ամեն ինչ բաժանվում է 2 մասի, ինչպես լավն ու վատը, դրականն ու բացասականը, վերեւն ու ներքեւը, աջն ու ձախը եւ այլն:
Էնքան լավ բաներ էի ուզում գրեի, բայց ոնց որ թե անկապ բան ստացվեց :( Լավ, հուսանք հավեսս տեղը կլնի մյուս անգամ:
READMORE
 

Առուն թռի, նոր ասա հոպ... Եվրատեսիլյան կրքեր

Տենաս կխրատվենք էս անգամ ու էլ մինչեւ ամեն ինչի տեղի ունենալը ամպագորգոռ արտահայտություններ չենք անի: Արդեն սովորել էինք, որ գոնե շպրտած 8-րդ տեղ էին տալիս կամ գոնե եզրափակչի տասնյակի մեջ էինք հայտնվում: Ստեղ Թաթան լավ կասեր. "Տեսար ինչ եղավ...": Արդեն քանի օր ա, ինչ սաղ տեղերով քննարկում են Եվրատեսիլն ու Էմմիի ելույթը: Էտ ամեն ինչը իրա գագաթնակետին հասավ երեկ երեկոյան, երբ արդեն մի քանի ժամ էր մնացել մինչեւ շոուն: 12-ից հետո արդեն օնլայն քննարկվում էր: Ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում էս կամ էն երգի վերաբերյալ: Քննարկումները ավելի քան թեժ էին: Ուրեմն սենց, նրանց համար, ովքեր չգիտեն, թե ովքեր են անցել եզրափակիչ փուլ առաջին կիսաեզրափակչից հետո. Սերբիա, Լիտվա, Հունաստան, Ադրբեջան, Վրաստան, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Իսլանդիա, Հունգարիա; Ինչպես տեսաք, Հայաստանը չի անցել: Էս փաստը շատ մարդկանց ուրախանալու, իսկ ոմանց ու շոպլիկներին էլ տխրելու առիթ ա տվել:
READMORE
 

...վերջապես հաղթեցինք... :) (Video)

Երեկ ամբողջ հայությունը նշում էր հայազգի Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը 8-րդ մանկական Եվրատեսիլ 2010-ում: Հետաքրքիրն այն է, որ այսքան ժամանակ, երբ հայերը  մասնակցել են, չեն կարողացել որեւէ լուրջ արդյունք ունենալ (իհարկե բացառությամբ “Արեւիկ”-ի Լուարայի, ովքեր զբաղեցրեցին 2-րդ տեղը) եւ միշտ գրավել ենք 8-րդ տեղը: Հիմա տեղերը փոխվել են եւ արդեն ոչ թե 1-ին անգամ զբաղեցնում ենք 8-րդ տեղը, այլ 8-րդ մանկական Եվրատեսիլի ժամանակ զբաղեցնում ենք 1-ին տեղը: Ինչ որ է, այսօր եվս մեկ անգամ ամբողջ հայ ազգով ի սրտե ուրախանում ենք մեր 12-ամյա Վլադիմիր Արզումանյանի հետ միասին իր հաղթանակով: Ի սրտե շնորհավորում եմ քեզ Վլադիմիր ջա…ան: Ասեմ նաեւ, որ Վլադիմիրը ներկայացել էր “Մամա” երգով եւ այդ կախարդական բառի եւ իր տաղանդի շնորհիվ գրավեց 1-ին տեղը 120միավորով` իր հետեւում թողնելով Ռուսաստանի, Սերբիայի ու եւս 11 երկրի մասնակիցներին: Համերգից հետո հարցազրույցում նա պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ ինքն իրեն աստղ չի համարում, ինքը սովորական մարդ է եւ աստղերը միայն երկնքում են: Իսկ այն հարցին , թե ինչ կուզեր` իրեն նվիրեին հաղթանակի առթիվ, նա պատասխանել է.

READMORE