Showing posts with label Չերչիլ. Show all posts
Showing posts with label Չերչիլ. Show all posts

Հայկական ապրելակերպ

Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում:

READMORE