Այսօր մտել էի ամբիոն, որպեսզի բողոքարկեմ քննության իմ գնահատականը: Երկուշաբթի հանձնեցինք քննությունը եւ արդյունքները իմացանք հաջորդ օրը: Թեստը բաղկացած էր 1 տեսական հարցից եւ 2 խնդրից: կուրսի մեծ մասը, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնի, հենց սկզբից գրեց խնդիրները: Խնդիրները այնքան հեշտ էին, որ անգամ ամենավատ սովորող ուսանողը կարողացավ դրանք ճիշտ եւ առանց սխալների գրել, դե էլ չեմ ասում մի քիչ կամ շատ լավ սովորողների մասին, ովքեր 5 րոպեում կարող էին գրել: Երբ հայտնեցին գնահատականները, պարզվեց, որ երբ բոլորս գրել էինք նույն բանը եւ, ընդ որում, ճիշտ, ստացել ենք տարբեր գնահատականներ: Այսօր մտա բողոքարկելու: Բացեցի գրավորս, տեսա, որ այնտեղ ոչ մի նշան չկա, որը ինձ կտեղեկացներ, որ սխալ եմ գրել: Դասախոսին ասում եմ.
-Սխալ չեմ արել` ինչի՞ ես ցածր գնահատել (արդեն այն աստիճանի էր հասցրել, որ “դու”-ով էի խոսում):
-Եթե ցածր եմ դրել, ուրեմն մի սխալ ես արել:
-Լավ, եթե սխալ եմ արել, ուրեմն ցույց տուր:
Նայում է, նայում է, ոչինչ չի գտնում (ոնց որ արյունը գլխին տար):

