Անմոռանալի 10 օր
Եվրոպայի օր: Երիտասարդական մրցույց
AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ
Ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կազմակերպություններից մեկի` AEGEE-ի (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / European Students’ Forum) մասին: AEGEE-ն ուսանողական կազմակերպություն է, որը գործում է քաղաքային մակարդակով, այսինքն AEGEE-Yerevan, AEGEE-Paris եւ այլն: AEGEE-Yerevan-ը գործում է 2010 թվականի օգոստոսից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Այն ունի մոտ 60 անդամ: Ընդհանրապես AEGEE-ն գործում է 1985 թվականից եւ արդեն ունի շուրջ 15000 անդամ Եվրոպայի 40 երկրների 200 քաղաքներում: AEGEE-ն բաց է բոլորի համար: AEGEE անդամները տարբեր տարիք (18-35 տարեկան), տարբեր մասնագիտություն եւ տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդներ են, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ եւ ցանկանում են վերացնել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները: AEGEE-Yerevan-ը բաժանված է աշխատանքային խմբերի, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն ըստ իրենց նախասիրությունների եւ գործեն նպատակաուղղված: Ամեն մի AEGEE անդամ ներգրաված է 1 կամ 2 աշխատանքային խմբում: Ամեն մի աշխատանքային խումբ ունի հատուկ ուղղվածություն, ինչպես օրինակ Տեղական միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբը (LAWG):
Քյառթուիզմ
Հավերժ թեմա Հայաստանում… ցավոք :(
Ինչ զզվելի ա, երբ մի բան իրա իսկական ձեւով չի ու խառնված ա իրան հակառակ լրիվ մի բանի հետ: Սենց մի հատ օրինակ էլ Հայաստանում կա – հայերի անսահման ձգտումը դեպի Եվրոպա եւ քյառթուիզմը: Քաղաքով քո համար ման ես գալիս, մեկ էլ տենում ես մի հատ չափազանց եվրոպականացված ջահել աղջիկների կամ տղերքի ու իրանց կողքով քայլող մի քանի քյառթ ըկներներ, որ չգիտես, թե որտեղից են եկել ու հիմա վայելում են իրանց ազատությունը: Հետաքրքիրն էն ա, որ իրանք միշտ լինում են Versace, Armani կամ D&G սեւ շորերով: Երեւի մի հատ տենց ярмарка կա, ուր տրաֆարետի վրա գրած ա. “Հագուստ քյառթուների համար” կամ էլ առնում են հատուկ քյառթուների uniform: Ախր հեչ չի նայվում, որ հանկարծ Կասկադում կամ Օպերայի մոտ տենում ես իմ ասած նույն ջահելներին կամ մի սիրահար զույգի (էս բառը հենց ասում եմ, հիշում եմ ամուսնական մատանիները J) ու իրանց կողը նստած քյառթեր, ովքեր բացի սիրուն տեսարանը փչացնելուց ու էտ զարգացած ֆոնի վրա չերեւալուց, բարձր հռհռում են ու որ թարսի պես էլ տուրիստները Կենտրոնում շատ են, դրանք մեզ հավեսով խայտառակում են: Լավ, ասենք

