Showing posts with label Էմմի. Show all posts
Showing posts with label Էմմի. Show all posts

Առուն թռի, նոր ասա հոպ... Եվրատեսիլյան կրքեր

Տենաս կխրատվենք էս անգամ ու էլ մինչեւ ամեն ինչի տեղի ունենալը ամպագորգոռ արտահայտություններ չենք անի: Արդեն սովորել էինք, որ գոնե շպրտած 8-րդ տեղ էին տալիս կամ գոնե եզրափակչի տասնյակի մեջ էինք հայտնվում: Ստեղ Թաթան լավ կասեր. "Տեսար ինչ եղավ...": Արդեն քանի օր ա, ինչ սաղ տեղերով քննարկում են Եվրատեսիլն ու Էմմիի ելույթը: Էտ ամեն ինչը իրա գագաթնակետին հասավ երեկ երեկոյան, երբ արդեն մի քանի ժամ էր մնացել մինչեւ շոուն: 12-ից հետո արդեն օնլայն քննարկվում էր: Ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում էս կամ էն երգի վերաբերյալ: Քննարկումները ավելի քան թեժ էին: Ուրեմն սենց, նրանց համար, ովքեր չգիտեն, թե ովքեր են անցել եզրափակիչ փուլ առաջին կիսաեզրափակչից հետո. Սերբիա, Լիտվա, Հունաստան, Ադրբեջան, Վրաստան, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Իսլանդիա, Հունգարիա; Ինչպես տեսաք, Հայաստանը չի անցել: Էս փաստը շատ մարդկանց ուրախանալու, իսկ ոմանց ու շոպլիկներին էլ տխրելու առիթ ա տվել:
READMORE