Կայարան: Սպասում եմ 19 համարի մարշրուտկին (իմ ամենասիրած մարշուտկեն ա, որտեւ հարմար գիծ ունի ու շոֆերներին էլ ճանաչում եմ, լավ մարդիկ են): Սպասում եմ, սպասում ու տենում եմ, որ 76-ը էլի զակատ արած տանում ա մարդկանց: Իմ մոտ էն տպավորությունն ա, որ 76-ի նստողները իրանց կյանքի մեջ մարշրուտկա չեն տեսել: Լավ ա գոնե, որ Զեյթունից եմ նստում, դատարկ ա ըլնում: Կոնկրետ չգիտեմ ուր եմ գնալու: Ինձ սպասում են ու որտեղ էլ ես իջնեմ, հաստատ 19-ը գնում ա: Վերջը եկավ: Հետեւի դուռը բացեցի ու բարձրացա:
19-ի աղջիկը
Զզվում եմ…
Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:
Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:
Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա:
Զիջել, թե Չզիջել, այս է խնդիրը
Մարշրուտկա նստելուց միշտ մտածում եմ, բա որ հիմա մի հատ տարիքով մարդ նստի կամ մի աղջիկ, տեղ տամ, թե չէ: Մի անգամ Հանրային ռադիոյով “Խելք խելքի” հաղորդման ժամանակ Ավետը ինձ հարց տվեց, թե ընչի Ֆինլանդիայում (լավ չեմ հիշում, կամ էլ Ֆինլադիայի հարեւան երկրներից մեկում) ծերերը չեն սիրում, որ ավտոբուսի մեջ իրանց տեղ են առաջարկում, բայց ես տենց էլ պատասխանը չկարողացա ասել: Դու մի ասա, որ ծերերը չեն սիրում, որ իրանց տեղ են տալիս ավտոբուսում, որովհետեւ դու ցույց ես տալիս, որ իրանք ծեր են: Հիմա ասում եմ ինչ լավ կլներ, որ Հայաստանում էլ տենց մտածեին ու ես էլ հանգիստ խղճով գնայի տեղ հասնեյի: Ախր մենակ ասում են, որ ծեր են կամ թույլ սեռի ներկայացուցիչ են: Էլ չեն մտածում, որ մենք առավոտ վեցին ենք արթնանում ու մինչեւ եսիմ երբ ոտի վրա ենք ու մենք էլ հոգնել ունենք: Բայց դե էտ տեղ տալու հոգեբանությունը մեր մեջ մտած ա` առաջին դասարանից չգիտեմ

