Երբ դեռ <<Բանաձեւ>> չէի եկել, իմ ամենասիրած բլոգը blog.banadzev.com-ն էր: Ամեն օր մտնում էի, կարդում, հետո գրում, բանավիճում: Եկա <<Բանաձեւ>> ու էլի ոչ մի բան չփոխվեց` կրկին կարդում եմ գործընկերներիս գրածները, գրում եմ ու բանավիճում: Այս ամբողջ ընթացքում նկատել եմ մի օրինաչափություն, որը ոչ միայն հատուկ է մեր ընթերցողների, այլ մեր հայրենակիցների մոտ. մենք չենք սիրում կամ չենք կարողանում բանավիճել` լինի տանը, փողոցում, աշխատանքի վայրում, թե ինտերնետում:
Երբ մեկը այլ կարծիք է հայտնում, որի հետ մենք համաձայն չենք, դնում ու <<քլնգում>> ենք այդ կարծիքի հեղինակին: Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք, իսկ դրանք սարսափելի տարբեր բաներ են: Ես ինտերնետը փորփրել ու հայտնաբերել եմ բանավեճի 10-ը կանոն: Կարծում եմ` օգտակար կլինի բոլորիս համար ու այսքանից հետո գոնե այս բլոգում առողջ բանավեճ կկազմակերպենք` առանց վիրավորելու ու առանց հեգնելու:

