Showing posts with label բանալի. Show all posts
Showing posts with label բանալի. Show all posts

Հետաքրքիր, ծիծաղալու ու լացելու

Որոշել եմ սրանից հետո գրել նաեւ ինձ հետ պատահած հետաքրքիր եւ ծիծաղելի պատմությունների մասին:


Մի օր ավտոյով անցնում էի ցիրկի մոտով ու ոնց որ միշտ կալցավոյի մոտ պռոպկա էր: Կանգնել էի կարմիր լույսի տակ: Նայում եմ կողիս ավտոների մեջ, նայում եմ ով ինչով ա զբաղված, մինչեւ էտ մի քանի վայրկյանը անցնի: Կողերս նայելով` նայեցի աջ կողմի վրա պառկովկա արած ավտոներին: Մեկ էլ տենամ, որ մի հատ Passat կանգնած ու բանալիները դռան վրա են: Որ կողմ նայում, մարդ չկա, որ նայի կամ մի հատ թեթեւ ուշադրություն դարձնի ավտոյին: Մտածում եմ` ոնց կարար շոֆերը էտ բանալիները մոռանար դռան վրա:




  1. Երեւի դուռը փակում էր, ու մեկը կանչել ա ու տենց մոռացել ա

  2. Երեւի դուռը փակում էր ու զգաց, որ իրան սռոչնի զուգարան ա պետք :D

  3. Երեւի էտ բանալիները գողինն ա եղել, ուղղակի գողը փախել ա
READMORE