Showing posts with label փորձանք. Show all posts
Showing posts with label փորձանք. Show all posts

Անսպասելի շաբաթ կամ շաբաթօրյակ Արագածի վրա

Մոտավորապես մի շաբաթ առաջ ընկերս ասեց, որ ժողի ֆակուլտետներից մեկը արշավ ա կազմակերպում դեպի Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի, տառերի պուրակ, Բյուրական, Ամբերդ: Որոշեցի գնալ: Գնալու նախորդ օրը լավ առեւտուր արեցինք: Էնքան հաց էինք առել, որ նորմալ ուտելով հաստատ մի շաբաթ կդիմանայինք: Հետներս վերցրեցինք ամեն ինչ ուտելու ու խմելու համար, բայց դրա փոխարեն ոչ մի բան չվերցրեցինք ժամանակ սպանելու համար: Նախապես որոշված էր, որ առավոտ 8-ին պիտի շարժվեինք, բայց դե հայերի ավանդկան ձգձգելու շնորհիվ հազիվ 9:30 շարժվեցինք: Իմ համար ամեն ինչ պարզ էր, թե ճանապարհին ինչ էր կատարվելու: Դրա համար էլ գնացի ու նստեցի դիմացը, որ իմ համար հանգիստ նկարահանեմ: Հասանք Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի: Նկարվեցինք, նկարհանվեցինք, մոմավառվեցինք (բացի ինձնից ու ընկերներիցս), մի քիչ ավելի շատ ծանոթացանք, տեսանք եւս մի քանի ընկերների ու շարժվեցինք դեպի տառերի պուրակ:

READMORE