Դավաճանները վխտում են
Չներելու համար չափազանց բարի եմ
Ծննդյան սպասումներ...
Քանի ծնունդիս օրը չի եկել, ուզում եմ գրեմ, թե ես իրան ոնց եմ պատկերացնում: Սկզբի համար ասեմ, որ ծնունդս մայիսի 1-ին ա: Անկախ օրվա անունից, մայիսի 1-ը համարվում ա ոչ աշխատանքային օր եւ ես դրա համար շատ եմ ուրախանում, բացի դրանից ինքը միշտ լուսավոր ու բարի օր ա եղել ու կլնի: Էս տարի սբ. Զատիկը խառնեց պլաններս: Քանի որ Զատիկը ապրիլի 24-ին ա ու դրա հաջորդ օրը` երկուշաբթին, նույնպես ոչ աշխատանքային ա, դրա համար էլ ապրիլի 30-ը (շաբաթ) աշխատանքային ա: Որոշել էի ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, մի քանի հատ սար հելնեինք, հետո էլ գետի ափին հայկական ձեւով հաց ուտեինք, բայց դե էս աննորմալ տոների պատճառով ոնց որ ժամանակի մեջ չենք տեղավորվում ու ես մայիսի 2-ին քննության եմ:
Անկեղծության շաբաթ
Ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկը
Էս անգամ էլ ուզում եմ պատմեմ ծանոթներիցս մեկի մասին: Ես իրան ոչ կասեմ ընկեր, ոչ ընկերուհի, ոչ ախպեր, ոչ քուր: Իրա անունն էլ չեմ տա` չնայած որ ինքը կջոկի: Ուրեմն ինքը շատ լավ մարդ ա, ու ես իրան շատ քիչ ժամանակ ա, որ ճանաչում եմ: Էս կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ինքը ուրիշ ա: Ուրիշ ա ամեն ինչով: Ուրիշ ա մտածելակերպով, ուրիշ ա հագուկապով, ուրիշ ա …:Մտահորիզոնը շատ լայն ա` չնայած հասարակական կարծիքի ճնշմանը սաղիս ուղեղների վրա:
Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)
Այն բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն` ես ինչիսին եմ, հաստատ մտածում են նաեւ, որ ինձ համար կյանքն անհոգ է: Այս անհոգությանն հետեւելով` ես ինձ նմանեցնում եմ Ակսել Բակունցի “Ալպիական մանուշակ” պատմվածքի բզեզին, որի մասին նա գրում է. “Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան”: Մեկ-մեկ ինձ էլ է այսպես թվում, ճիշտն ասած, բայց, մեկ-մեկ: Իրականում ես շատ մատծելու բաներ ունեմ, ու կարծես այնպես է, որ ամբողջ աշխարհի մասին ես եմ մտածում: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, առաջին մի քանի րոպեն ուրախ եմ, բայց հետո, երբ խելքս գլուխս է գալիս, սկսում եմ մռայլվել: Ուզում եմ միայնակ լինել, թքած եմ ունենում ամեն ինչի վրա եւ ոչ մի բան աչքիս չի երեւում:
Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :)
Էսօր էլի արմենիքսցիներով հավաքվել էինք: Արդեն մի ընտանիք ենք դարձել ու շաբաթը երկու անգամ տեղ ենք գնում J Հունվարի 13-ին գնացինք կատոկ, հունվարի 22-ին գնացինք բոուլինգ խաղալու ու հետո էլ սեղանի շուրջ հավեսով զրուցեցինք: Դե էսօր էլ նորից գնացինք կատոկ: Ասեմ, շատ լավ անցավ: Մարդիկ կան, որ մեր հետ են սղալ սովորում: Հավեսով նկարվեցինք, նկարահանվեցինք, ընկանք, ցավացրինք ու էլի սենց բաներ: Մարդիկ արդեն ասում են, որ Արմենիքսը ոչ թե միկրոբլոգային համակարգ ա, այլ ժամանցի կազմակերպման սայթ: Ասեմ համ էլ, որ լավ ծիծաղում էինք: Մերոցից մեկի կանկեն թույլ էր ու չէր կարում սղար, դրա համար էլ ում տենում քցում էր: Ես էլ մի անգամ ընկա ու մինչեւ հիմա մեջքիս ցավը հիշացնում ա ինձ:
Ամեն ինչ սկզբից…
Ուրեմն սենց: Որոշել եմ ընթերցողիս պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի տնտեսագիտական համալսարանում…
-Դեռ մանկուց երազել եմ տարբեր մասնագիտությունների մասին` ոսկերիչ, բիզնեսմեն, նախարար, հյուսն, մեխանիկ ու էլի սենց: Հա, շատ տարբեր են եղել իմ ցանկությունները ու, երբ մի գործ էի անում, շատ շուտ ձանձրանում էի դրանից եւ անցնում մի այլ գործի: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում եւ, ասեմ, որ գլուխ եմ հանել ցանկացած գործից (հիմա շատերին կթվա, թե գլուխ եմ գովում, բայց դա այդպես չէ, համենայն դեպս, կարող եք հարցնել իմ մտերիմներից եւ նրանք կապացուցեն դա): Կատարել եմ քիմիական փորձեր` հաջողությամբ են պսակվել, փայտից զանազան իրեր եմ պատրաստել, հատկապես աչքի էի ընկնում էլեկտրոնիկայի բնագավառում: Այստեղ ամեն մի մանրուքից մի նոր բան էր սարքում ու դա անում եմ մինչեւ հիմա, միայն թե ժամանակ լինի:
Եվ ամփոփումն այն բանի…
Արդեն 2 տարի է անցել, ինչ ես բացել եմ իմ առաջին բլոգը, բայց այս 2 տարվա մեջ ես երբեւէ գրառում չէի արել, որովհետեւ չգիտեի ինչ գրել, ում համար գրել, բայց միշտ մտքերս խառն են եղել ու միշտ ասելու բան ունեցել եմ, սակայն սահմանափակվել եմ իմ նեղ ընկերական շրջապատով: Այս տարի սեպտեմբերին կատարեցի իմ առաջին գրառումը` "Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս":
Եվ Վանաձորում էլ…
Շարժվեցինք: Հասանք Ապարան, Սպիտակ, …, ՎԱՆԱՁՈՐ: Առաջին անգամ էի Վանաձորում: Ընկերներս մեզ դիմավորեցին ու մեքենայով տարան տուն: Հաց կերանք, գնացինք Վանաձորի կինոթատրոն, որտեղ պետք էր տեղի ունենար ընկերոջս բանակի քեֆը: Ասեմ, որ ընկերոջս համար անակնկալ էի պատրաստել եւ նրա բանակի քեֆին ներկայացա կապիտանի համազգեստով: Սկզբում ինձ տեսնելով` բոլորը հավատացին, բայց հետո երբ ծանոթացա, իմացան, որ դա ես հագել եմ ընկերոջս “ներվերը ուտելու” համար: Կերանք, խմեցինք, պարեցին, ուրախացանք, գնացինք տուն: Ես եւ 2 ընկերներս, որ Վանաձորից չէինք, գնացինք մի դատարկ տան մեջ մնացինք: Երբ մենք մերոնցով էինք լինում, ոչ մի բան չի կարող մեր տրամադրությունը գցել եւ գրեթե ամբողջ գիշեր խմում ու ուրախանում էինք: Արդեն առավոտ էր, երբ քնեցինք ու ժամը 9-ին արթնացանք ընկերոջս զանգից, ով հիմար հարց էր տալիս ինձ այն
… ու այսպես ամեն օր …
… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա,

