Showing posts with label չծխել. Show all posts
Showing posts with label չծխել. Show all posts

Անհասկացողության սինդրոմ


Հայերիս միշտ պիտի հիշացնես, որ այս կամ այն բանն անի կամ չանի: Ամեն անգամ պիտի ասես, մեկ-մեկ էլ խփես ու տուգանես: Մեզ որ թողեն մենակ գլուխ կգովանք` առանց հաշվի առնելու “հայկական” անհասկացողությունը: Հա´, հե´նց անհասկացողություն: Ինչի պիտի ամեն քայլափոխին գրած ըլնի “Չ´ծխել", էն էլ սխալ իր բոլոր տարատեսակներով: Նույնիսկ համալսարանում է սխալ գրած` “Չծխե`լ”: Վերջիվերջո ամոթ է: Քաղաքում տեսած կլինեք, վառ օրինակ է Սիրահարների այգին, որ գազոնների կողքերը մի բան  է կապած ու այդքանը դեռ բավական չէ, մի հատ էլ վրան գրված է, որ չանցնեն գազոնների վրա: Բայց գրածներն էլ այլևս չեն օգնում, որովհետև ինչպես տեսնում եք, և´ ծխում են արգելված վայրերում, և´ քայլում են գազոնների վրայով: Նույնն իրավիճակն է տիրում նաեւ աղբարկղերի մոտ: Եթե մարդն անցնում է աղբարկղի կողքով, ապա նա աղբը պետք է անպայման գցի ոչ թե աղբարկղի մեջ, այլ կողքը, որովհետև կողքից կտենան ու մի քանի խոսք կասեն կամ կմտածեն, որը նրա ենթադրելով, վիրավորում է իր անհատականությանն ու եսին: Հաստատ ոչ ոք չի կարող համոզել հային, որ նա նոր ներկած նստարանին ձեռք չտա կամ չնստի:
READMORE