Էս ինչ ա կատարվում ինտերնետում: Հլը սենց բան չէի զգացել, երբ լսում էի, թե հայկական սայթերը ջարդել են: Բայց էս անգամ մի տեսակ ուրիշ ա: Չգիտեմ ինչի… Մոտավորապես 300 հայկական սայթ են ջարդել թուրքերը մի քանի ժամվա ընթացքում: Բոլոր սայթերի անվտանգությունը SmartSystems ընկերությունն էր ապահովում: Ես էտքան էլ գլուխ չեմ հանում սայթերից ու տենց բաներից, բայց երեւում ա, որ SmartSystems-ը իրա գործը լավ չի արել: Ջարդած սայթերի ցուցակի մեջ դաժե Պետեկամուտների կոմիտեի սայթը կա: Տխուր ա մեր վիճակը: Բոլոր սայթերը ջարդել ա մի հոգի, որտեւ սաղ տեղ նույն ձեռագիրն ա: Թուրքերը գոնե մի քիչ ճաշակ ունեն: ջադած սայթերում լավ երաժշտություն ա դրած: Ջարդած սայթերից մի քանիսը ես մի քանի ժամ առաջ նայում էի ու նորմալ էլ աշխատում էին:
Showing posts with label պետեկամուտների կոմիտե. Show all posts
Showing posts with label պետեկամուտների կոմիտե. Show all posts
Մենակ գլուխ գովան: Կոտորած ա...
Subscribe to:
Posts (Atom)

