Showing posts with label գրառում. Show all posts
Showing posts with label գրառում. Show all posts
Բարի գալուստի գրառում
Նախ բարի գալուստ իմ անձնական կայք:
Ինչպես հիշում եք, ես իմ բլոգում խոստացել էի, որ մայիսի 1-ին` ծննդյանս օրը, բոլորին ներկայացնելու եմ իմ անձնական կայքը արդեն իր նոր անունով: Դե ինչ, ինչպես արդեն տեսաք, իմ նոր կայքի հասցեն www.keshishyan.info է: Այստեղ ես կփորձեմ փոքր ինչ ավելի կոնկրետ լինել, հնարավորին չափ զուսպ, բայց եւ այնպես չեն բացառվում նաեւ անզուսպ գրառումները: Արդեն երեւի բոլորիդ պարզ է, թե ես ինչ բնավորություն ունեմ: Հիմնականում ես չեմ կարողանում աչք փակել անարդարությունների վրա, այդ պատճառով էլ գրառումներիս մեծ մասը բողոքներ են: Ասեմ նաեւ, որ կայքիս բոլոր գրառումների անվան մեջ լինելու է “գրառում” բառ, ինչպես օրինակ հենց այս գրառման անվանումն է` “Բարի գալուստի գրառում”: Հիմա այսքանով կբավարարվեմ: Սպասեք շատ ավելի հետաքրքիր գրառումների, ինչպես նաև լավ նորությունների: Շնորհակալություն, որ այցելեցիր կայքս: Դեռ կտեսնվենք…Եվ ամփոփումն այն բանի…
Արդեն 2 տարի է անցել, ինչ ես բացել եմ իմ առաջին բլոգը, բայց այս 2 տարվա մեջ ես երբեւէ գրառում չէի արել, որովհետեւ չգիտեի ինչ գրել, ում համար գրել, բայց միշտ մտքերս խառն են եղել ու միշտ ասելու բան ունեցել եմ, սակայն սահմանափակվել եմ իմ նեղ ընկերական շրջապատով: Այս տարի սեպտեմբերին կատարեցի իմ առաջին գրառումը` "Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս":
Subscribe to:
Posts (Atom)

