Showing posts with label անձնական. Show all posts
Showing posts with label անձնական. Show all posts

Բարի գալուստի գրառում


Նախ բարի գալուստ իմ անձնական կայք:
Ինչպես հիշում եք, ես իմ բլոգում խոստացել էի, որ մայիսի 1-ին` ծննդյանս օրը, բոլորին ներկայացնելու եմ իմ անձնական կայքը արդեն իր նոր անունով: Դե ինչ, ինչպես արդեն տեսաք, իմ նոր կայքի հասցեն www.keshishyan.info է: Այստեղ ես կփորձեմ փոքր ինչ ավելի կոնկրետ լինել, հնարավորին չափ զուսպ, բայց եւ այնպես չեն բացառվում նաեւ անզուսպ գրառումները: Արդեն երեւի բոլորիդ պարզ է, թե ես ինչ բնավորություն ունեմ: Հիմնականում ես չեմ կարողանում աչք փակել անարդարությունների վրա, այդ պատճառով էլ գրառումներիս մեծ մասը բողոքներ են: Ասեմ նաեւ, որ կայքիս բոլոր գրառումների անվան մեջ լինելու է “գրառում” բառ, ինչպես օրինակ հենց այս գրառման անվանումն է` “Բարի գալուստի գրառում”: Հիմա այսքանով կբավարարվեմ: Սպասեք շատ ավելի հետաքրքիր գրառումների, ինչպես նաև լավ նորությունների: Շնորհակալություն, որ այցելեցիր կայքս: Դեռ կտեսնվենք…
READMORE