Showing posts with label կոշիկ. Show all posts
Showing posts with label կոշիկ. Show all posts

Թե ոնց ընկա քաղմաս: Լրիվ ցնդել եմ…

Որոշել եմ քանի երազս հիշում եմ գրեմ, տեսեք ինչ անկապ բաներ են գլխիս մեջ բուն դրել: Ուրեմն սենց.


Երազիս մեջ ինձ, իմ նախկին դասարանցիներից 4 հոգու ու մեկ էլ մի քանի հոգու, ում ես չեմ ճանաչում, կանչել էին քաղմաս: Չգիտեինք ինչի համար էին կանչել, ոնց որ մեզ թվում էր, որ մեր տարիքայիններին ոնց կանչում են վայնկոմատ, նույն պատճառով էլ քաղմաս են կանչել: Քաղմասի տեղը միշտ շփոթում էինք ու չգիտեմ ոնց, էս անգամ շուտ գտանք: Մտանք ներս, մի հատ կնիկ էր ներսում, որը ոնց որ հավաքարարն էր: Հենց մտնում էիր, դիմացդ 2 սեղան էր, սեղանի մոտ` պատի կողմից, աթոռներ էին դրած, աջ կողմում պահարան էր (սծենկա կոչվածի նման մի բան, բայց ահավոր վիճակում), ձախ կողմում էլ ոնց որ դուռ կար, բայց միշտ փակ էր:

READMORE