Showing posts with label նեռվային. Show all posts
Showing posts with label նեռվային. Show all posts

Ամենավատ ու ամենաբացասական մարդիկ: Նեռվայնություն

Այս ստեղ պետք ա գալիս LiveJournal-ը, որտեւ ինքն ա կարում գրի մարդու տրամադրությունը:


Արդեն քանի օր ա, որ նախկին Վահագից էդքան էլ բան չի մնացել: Կարող ա արտաքինից նույնն եմ ու ցույց չեմ տալիս, բայց հաստատ կարամ ասեմ, որ հետս մի բան ըլնում ա: Կոնկրետ չգիտեմ ինչ ա, բայց հաստատ էն չի, ինչ որ դուք մտածում եք: Բլոգիս կարդացողները կապ չունեն իրանց մտածածի հետ ու ես էլ էտի ցույց չեմ տալիս: Սաղին թվում ա, որ եթե քեզ միշտ ուրախ տրամադրության մեջ են տենում, ուրեմն տենց էլ կա իրականում ու միշտ ու դու ապրում ես անհոգ կյանքով ու չես էլ տենում շուրջդ ինչ ա կատարվում: Կյանքը միշտ էլ ծայրահեղություն ա, ուղղակի էտի նկատել ա պետք:

READMORE
 

Թե ոնց ընկա քաղմաս: Լրիվ ցնդել եմ…

Որոշել եմ քանի երազս հիշում եմ գրեմ, տեսեք ինչ անկապ բաներ են գլխիս մեջ բուն դրել: Ուրեմն սենց.


Երազիս մեջ ինձ, իմ նախկին դասարանցիներից 4 հոգու ու մեկ էլ մի քանի հոգու, ում ես չեմ ճանաչում, կանչել էին քաղմաս: Չգիտեինք ինչի համար էին կանչել, ոնց որ մեզ թվում էր, որ մեր տարիքայիններին ոնց կանչում են վայնկոմատ, նույն պատճառով էլ քաղմաս են կանչել: Քաղմասի տեղը միշտ շփոթում էինք ու չգիտեմ ոնց, էս անգամ շուտ գտանք: Մտանք ներս, մի հատ կնիկ էր ներսում, որը ոնց որ հավաքարարն էր: Հենց մտնում էիր, դիմացդ 2 սեղան էր, սեղանի մոտ` պատի կողմից, աթոռներ էին դրած, աջ կողմում պահարան էր (սծենկա կոչվածի նման մի բան, բայց ահավոր վիճակում), ձախ կողմում էլ ոնց որ դուռ կար, բայց միշտ փակ էր:

READMORE