Showing posts with label մրցույթ. Show all posts
Showing posts with label մրցույթ. Show all posts

Եվրոպայի օր: Երիտասարդական մրցույց

1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը առաջարկեց պատերազմներից հոգնած Եվրոպային միացնել իրենց տնտեսական ներուժը: Այս առաջարկը պատմության մեջ հայտնի է որպես "Շումանի պլան" եւ այն դարձավ Եվրամիության հիմնաքարը: Հետագայում, երբ արդեն Եվրամիությունը կազմավորվել էր, մայիսի 9-ը հայտարարվեց որպես Եվրոպայի օր: Այն տոնախմբություններով նշում են Եվրամիության անդամ բոլոր երկրներում: 2006 թվականից այն նշվում է նաեւ Հայաստանում: Այս տարի Եվրոպայի օրվա հետ կապված կազմակերպվել է տեսահոլովակների երիտասարդական մրցույթ, որին մասնակցում եմ ես: Հիմա, խնդրում եմ քեզ, որ դու YouTube-ում Like անես էս վիդեոն: Նախապես ասում եմ մերսի, որովհետեւ վստահ եմ, որ դու կհավանես այն :)
READMORE
 

...վերջապես հաղթեցինք... :) (Video)

Երեկ ամբողջ հայությունը նշում էր հայազգի Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը 8-րդ մանկական Եվրատեսիլ 2010-ում: Հետաքրքիրն այն է, որ այսքան ժամանակ, երբ հայերը  մասնակցել են, չեն կարողացել որեւէ լուրջ արդյունք ունենալ (իհարկե բացառությամբ “Արեւիկ”-ի Լուարայի, ովքեր զբաղեցրեցին 2-րդ տեղը) եւ միշտ գրավել ենք 8-րդ տեղը: Հիմա տեղերը փոխվել են եւ արդեն ոչ թե 1-ին անգամ զբաղեցնում ենք 8-րդ տեղը, այլ 8-րդ մանկական Եվրատեսիլի ժամանակ զբաղեցնում ենք 1-ին տեղը: Ինչ որ է, այսօր եվս մեկ անգամ ամբողջ հայ ազգով ի սրտե ուրախանում ենք մեր 12-ամյա Վլադիմիր Արզումանյանի հետ միասին իր հաղթանակով: Ի սրտե շնորհավորում եմ քեզ Վլադիմիր ջա…ան: Ասեմ նաեւ, որ Վլադիմիրը ներկայացել էր “Մամա” երգով եւ այդ կախարդական բառի եւ իր տաղանդի շնորհիվ գրավեց 1-ին տեղը 120միավորով` իր հետեւում թողնելով Ռուսաստանի, Սերբիայի ու եւս 11 երկրի մասնակիցներին: Համերգից հետո հարցազրույցում նա պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ ինքն իրեն աստղ չի համարում, ինքը սովորական մարդ է եւ աստղերը միայն երկնքում են: Իսկ այն հարցին , թե ինչ կուզեր` իրեն նվիրեին հաղթանակի առթիվ, նա պատասխանել է.

READMORE