Showing posts with label AEGEE-Yerevan. Show all posts
Showing posts with label AEGEE-Yerevan. Show all posts

Անմոռանալի 10 օր

Նյութը գրել եմ մի քանի ժամ առաջ
Նոր եմ մտել տուն: AEGEE-Yerevan-ի ծրագրերից մեկի` “Summer University”-ի շրջանակներում գնացել էի Տաթև: Ծրագրի շրջանակներում Հայաստան էին եկել եվրոպական 12 երկրներից 14 երիտասարդներ, ովքեր արդեն 10 օր է Հայաստանում են: Ծրագրի ընթացքում AEGEE-Yerevan-ի անդամներից ամենաշատը ես էի շփվել նրանց հետ, ու երևի հենց դա էր պատճառը, որ ես բոլորից շատ էի կապվել նրանց հետ, և նրանք ինձ այնքան հարազատ էին դարձել: Մի ժամ առաջ եմ նրանց հրաժեշտ տվել, բայց արդեն կարոտում եմ: Իսկականից կարոտում եմ, որովհետև 10 օր շարունակ ես ապրել եմ իրանց հետ: Արդեն գիտեի, թե ով ինչ բնավորություն ուներ, ով ինչ էր սիրում և այլն: Հիմա էլի հիշում եմ իրանց: Հիշում եմ, թե գերմանացին ոնց էր ամեն տեղ քնում, ֆիննը ոնց էր “the”-ն “զ” արտասանում, ավստրիացին ոնց էր ուշ արթնանում ու ստիպված հինգ անգամ ասում էի, որ արթնանար, սլովակը ոնց էր ծխում ու առաջակում ծխել, հոլանդացին ոնց էր անունս արտասանում ու հարցեր տալիս, հունգարացին ոնց էր հայերեն սովորում, հույնը ոնց էր հարցախեղդ անում ու ծիծաղում, իտալացին ոնց էր իրան լուրջ պահում ու ֆրին մատներով ուտում, չեխը ոնց էր մի քիչ հանգիստ, բայց լավ հասկանալի խոսում, լեհը ոնց էր խմում ու ասում “5 euros” (kolejka linowa): Ուկրանիացիների ու վրացնիների հետ շփվել եմ ընդամենը 2 օր, բայց նրանց էլ եմ հասցրել սիրել:
Ինձ դուր էր գալիս նրանց ազատ լինելը, ազատ մտածելը, հետաքրքրասիրությունն ու հայկական պուլպուլակի “հանդեպ մեծ սերը”: Նրանք այնպիսի մարդիկ էին, ովքեր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո իսկապես հուզվեցին: Մի խոսքով, նրանք շատ լավ մարդիկ էին ու ես հաստատ ավելի շատ կկարոտեմ իրանց: Ափսոս, որ մի քանի հոգու պատճառով ստիպված եղա ավելի շուտ հրաժեշտ տալ…
READMORE
 

Կրակով լի անքուն գիշերը

Գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, մեր տնից մի քիչ հեռու գտնվող էլեկտրասյունը պաժառ էր ընկել: Էտ ժամանակ ես արդեն 1 ժամ փորձում էի քնել, բայց չէր ստացվում, որտև համ շոգ էր, համ էլ շններն էին իրար գզում: Մեկ էլ ճտճտոց եմ լսում: Ինձ թվաց, թե շներին են կրակում: Տենց լսում եմ, լսում, մեկ էլ լսեցի, որ ոնց որ կալաշնիկովով ավտոմատ ռեժիմով կրակեն, ասի սրանք լրիվ ցնդել են: Գիշերային անդորրի մեջ (մի քիչ Րաֆֆիոտ ստացվեց :)) լսեցի հարևաններիս խոսակցությունները: Դուրս եկա բալկոն, որ տենամ ինչ ա կատարվում: Ու… Ու պաժաաառ: Հարցնում եմ ինչ որ մեկը զագել ա պաժառնի, ասում են սաղ քնած են, ով ա զանգելու: Վերջը ես զանգեցի: Առաջին անգամ էի զանգում պաժառնի :) Զանգել եմ, ասում եմ բարև ձեզ, հետո խշշոց եմ լսում: Դու մի ասա, հեռախոսի անտենան չէի բացել, դրա համար էր խշշում: Տենց մի կերպ բացատրեցի, թե որտեղ ա պաժառը: Սպասում եմ որ գան: Մինչև եկան, ինչ կար-չկար վառվեց: Գնացել եմ տենամ, թե ինչ են արել: Մի անգամ երբ ջրեցին, կրակը թեթև հանգավ: Հետո իրանց ավտոյի կապոտ են բացել  ու ռաձիյատորի մեջ ջուր են լցնում: Ինձ բացել էր էտ ժամանակ: Սրանք իսկականից ցնդել էին: Մի քանիսն էլ ոնց հասել զանգել էին ու տարբեր տեղեր էին ասել, բայց իմ զանգի շնորհիվ նորմալ եկան տեղ հասան: Ես որ չըլնեի, հիմա մի քանի խանութ արդեն կպել էր (ստեղ մի քիչ գովազդ եմ մտնում):
Ես իմ վրա ծիծաղում եմ, որ զանգել եմ պաժառնի գիշերվա 3-ին ու ասում եմ “Բարև ձեզ…” :D
08.06.2011
READMORE
 

AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ

Ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կազմակերպություններից մեկի` AEGEE-ի (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / European Students’ Forum) մասին: AEGEE-ն ուսանողական կազմակերպություն է, որը գործում է քաղաքային մակարդակով, այսինքն AEGEE-Yerevan, AEGEE-Paris եւ այլն: AEGEE-Yerevan-ը գործում է 2010 թվականի օգոստոսից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Այն ունի մոտ 60 անդամ: Ընդհանրապես AEGEE-ն գործում է 1985 թվականից եւ արդեն ունի շուրջ 15000 անդամ Եվրոպայի 40 երկրների 200 քաղաքներում: AEGEE-ն բաց է բոլորի համար: AEGEE անդամները տարբեր տարիք (18-35 տարեկան), տարբեր մասնագիտություն եւ տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդներ են, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ եւ ցանկանում են վերացնել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները: AEGEE-Yerevan-ը բաժանված է աշխատանքային խմբերի, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն ըստ իրենց նախասիրությունների եւ գործեն նպատակաուղղված: Ամեն մի AEGEE անդամ ներգրաված է 1 կամ  2 աշխատանքային խմբում: Ամեն մի աշխատանքային խումբ ունի հատուկ ուղղվածություն, ինչպես օրինակ Տեղական միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբը (LAWG):

READMORE