Showing posts with label խորհուրդ. Show all posts
Showing posts with label խորհուրդ. Show all posts
Անկեղծության շաբաթ
Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)
Այն բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն` ես ինչիսին եմ, հաստատ մտածում են նաեւ, որ ինձ համար կյանքն անհոգ է: Այս անհոգությանն հետեւելով` ես ինձ նմանեցնում եմ Ակսել Բակունցի “Ալպիական մանուշակ” պատմվածքի բզեզին, որի մասին նա գրում է. “Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան”: Մեկ-մեկ ինձ էլ է այսպես թվում, ճիշտն ասած, բայց, մեկ-մեկ: Իրականում ես շատ մատծելու բաներ ունեմ, ու կարծես այնպես է, որ ամբողջ աշխարհի մասին ես եմ մտածում: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, առաջին մի քանի րոպեն ուրախ եմ, բայց հետո, երբ խելքս գլուխս է գալիս, սկսում եմ մռայլվել: Ուզում եմ միայնակ լինել, թքած եմ ունենում ամեն ինչի վրա եւ ոչ մի բան աչքիս չի երեւում:
Subscribe to:
Posts (Atom)

