Անհրաժեշտ են հոգատար ընկերներ
Լուրջ հիասթափություն... Էս մենակ սկիզբն ա...
Ռեքվիեմ: Իմ մահվան օրը կիջնի լռություն…
Ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկը
Էս անգամ էլ ուզում եմ պատմեմ ծանոթներիցս մեկի մասին: Ես իրան ոչ կասեմ ընկեր, ոչ ընկերուհի, ոչ ախպեր, ոչ քուր: Իրա անունն էլ չեմ տա` չնայած որ ինքը կջոկի: Ուրեմն ինքը շատ լավ մարդ ա, ու ես իրան շատ քիչ ժամանակ ա, որ ճանաչում եմ: Էս կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ինքը ուրիշ ա: Ուրիշ ա ամեն ինչով: Ուրիշ ա մտածելակերպով, ուրիշ ա հագուկապով, ուրիշ ա …:Մտահորիզոնը շատ լայն ա` չնայած հասարակական կարծիքի ճնշմանը սաղիս ուղեղների վրա:
19-ի աղջիկը
Կայարան: Սպասում եմ 19 համարի մարշրուտկին (իմ ամենասիրած մարշուտկեն ա, որտեւ հարմար գիծ ունի ու շոֆերներին էլ ճանաչում եմ, լավ մարդիկ են): Սպասում եմ, սպասում ու տենում եմ, որ 76-ը էլի զակատ արած տանում ա մարդկանց: Իմ մոտ էն տպավորությունն ա, որ 76-ի նստողները իրանց կյանքի մեջ մարշրուտկա չեն տեսել: Լավ ա գոնե, որ Զեյթունից եմ նստում, դատարկ ա ըլնում: Կոնկրետ չգիտեմ ուր եմ գնալու: Ինձ սպասում են ու որտեղ էլ ես իջնեմ, հաստատ 19-ը գնում ա: Վերջը եկավ: Հետեւի դուռը բացեցի ու բարձրացա:


