Showing posts with label համբերություն. Show all posts
Showing posts with label համբերություն. Show all posts

Անիշխան իշխանություն


Գիտեի՞ք, որ մեր իշխանությունները Քադաֆֆիից ու Մուբարաքից են օրինակ վերցնում, թե երկիրը ոնց կառավարեն: Ինձ չի թվում, որ իրանք կարային ինչ-որ գիրք կարդացած ըլնեին ու ինչ-որ բռնապետի անուն գիտեն: Հիմա մեր երկիրը իսկական բռնապետության ա նման, այնինչ երկու շաբաթ առաջ այն անվանում էինք «ազատ, անկախ Հայաստան»: Ինչի համար են իրանք կոչվում իշխանություն 20 տարվա անկախություն ունեցող հանրապետությունում, եթե չեն կարողանում այն կառավարել ինչպես հարկն ա: Հենց էս ժամանակ, երբ որ «ընդդիմությունը» ցուցյեր ա անում, պարզ երևում ա, թե «իշխանությունը» ոնց ա դարձել «իշխանություն»: Եթե իրանք, սենց ասած, «արդար քրտինքով» դարձած ըլնեին իշխանություն, հիմա էս պրոբլեմները չէին ըլնի: Հազիվ թե ինչ որ մեկը գնար Օպերա ու իրա իշխանության դեմ ցույց աներ: Ժողովրդի մեջ մեծ չափաբաժնով վախ են ներարկել ու հիմա քաղում են էտ ներարկման պտուղները ու ամեն ինչ քանում են, որ էս ժողովրդին զոմբիացնեն: Երկրում ամեն ինչ կենտրոնացրել են Երևանում ու հիմա՝ ցույցերի ժամանակ, մարդկանց արգելում են Երևան գալ, չմտածելով անգամ, որ մարդ կա կարող ա մեռնի, մարդ կա որ ուրիշ լիքը կարևոր գործեր ունի ու թքած ունի, թե էտ ժամանակ ով ա կանգնած իշխանության գլուխ:

Ինչևէ, էս թեման շատ ծավալուն ա ու գրեթե բոլորն են բողոքում, բայց մի քանիսն են իրանց բողոքը բարձրաձայնում:
Շուտ եմ ասել, իմ գլուխը ուտել չկա, եթե հանկարծ չդիմանամ ու մի քանի բան էլ ավել ասեմ :Պ
READMORE
 

Մեղմ ասած` թարախակալած Հայաստան

Նախորդ post-ում ասեցի, որ քննության եմ:


Ուրեմն այսօր գնացի քննության: Նստեցի մի այնպիսի տեղ, որտեղից կարող էի լավ սովորողներից մի բան հարցնել: Ասեմ, որ մի քանի բան պարապել էի, եւ քննությունը այս անգամ լինելու էր թեստային: Թեստային լինելը մի քիչ հուսադրում էր բարձր գնահատական ստանալու ու լուծարքից մի կերպ փրկվելու համար: Երբ թեստերը հանձնեցին, առաջին հայացքից հեշտ էր թվում եւ այդպես էլ կար: Թեստը բաղկացած էր տասը հարցից, եւ հարցերից մի քանիսը շատ հասարակ էին, եւ, ասենք, պատմության բաժնից մի ուսանող հանգիստ կարող էր այդ հարցերին պատասխանել: Ասել էի, որ երբ նրա գրածների մեջ սխալ եմ գտնում` կարծես արյունը գլխին է տալիս: Այս անգամ էլ թեստերի մեջ մի քանի հատ սխալ գտա եւ նա արդեն կամաց-կամաց սկսում էր համբերությունից դուրս գալ: Ես հասցրել էի ընթացքում մի քանի հարց գրել` մի քանիսը ինքնուրույն, մի քանիսն էլ օգնելով: Պատասխանելով ինը հարցերին` հասա տասներորդին: Այդ հարցը մի փոքր խճճված էր իմ` վիճակագրության կողմից մի քիչ անգրագետ

READMORE