Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞):
Դաաա... Արդեն ինչքան ժամանակ ա չեմ գրել... Բայց հիմա` էս նախատոնական օրը, ես կգրեմ, կգրեմ շատ լավ տպավորությունների մասին, որ ստացել եմ վերջին 3 ամիսների ընթացքում Դիիմ Քոմյունիքեյշնզում: Դեռ էն ժամանակ էլ, երբ ուղղակի "հեռվից" ճանաչում էի անձնակազմին, ինձ դուր էր գալիս մթնոլորտը, որը տիրում էր անձնակազմի միջև, գրասենյակում: Առաջին տպավորություններս գրասենյակից շատ զարամացած էին, որովհետև ես պատկերացնում էի շատ ֆորմալ գրասենյակ, այնինչ... Երբ առաջին անգամ մտա գրասենյակ ինձ միանգամից տանը զգացի, որովհետև թե´ մարդիկ, թե´ իրերի դասավորությունը քեզ ստիպում էին այդպես զգալ :)
Լավ, հիմա անցնեմ տպավորություններիս, որ ստացել եմ անձնակազմից: Սկսեցի...
Ռաֆֆի - Ես իրան ճանաչում էի դեռ մի քանի տարի առաջ, երբ ինչ որ հաղորդում ժամանակ ներկայացնում էր ինտերնետի հետ կապված ինչ որ բաներ: Սկզբում ինձ թվում էր, թե ինքն աշխատում ա Բիլայնում, որովհետև իրա ակնոցների մի մասը սև ա, մյուսը` դեղին :)
Լուսինե - Առաջին անգամ երբ իրան տեսա, ինձ թվաց` կամավոր ա (դե չգիտեմ ինչի :) ): Բայց հենց դրա հաջորդ օրը իրան տեսա լուրջ գործի ժամանակ ու իմ նախանական բոլոր տպավորությունները փոխվեցին (իհարկե դեպի ավելի լավը):
Տաթևիկ - Երբ սեպտեմբերին առաջին անգամ մտա գրասենյակ, ինձ ասացին, որ նոր աշխատող ա եկել ու ինքը ինձ պիտի ամեն ինչ սովորացնի: Ինքը մոտավորապես 3 շաբաթ իմ համար անհայտ մնաց: 3 շաբաթ անց, երբ արդեն ծանոթացանք, միանգամից տպավորություն թողեց, որ իրա մոտ ամեն ինչ հստակ ա: Դա զգացվեց այն ժամանակ, երբ անվանս բոլոր տառերը արտասանեց :)
Մարիամ - Մեր հանդիպելու առաջին իսկ վայրկյանից ինքը զբաղված էր: Զբաղված էր նույնիսկ էն ժամանակ, երբ մի ամիս հետո պիտի բալիկ ունենար :) Իրա խոսելաձևը իմ վրա նենց էր ազդում (էսի էն վատ ազդելը չի), որ իրան մի քանի րոպե լսելուց հետո ես մի քանի ժամ սկսում էի անգլերեն ակցենտով հայերեն խոսալ:
Արմինե - Միշտ զբաղված մարդ 2: Մնացածն արդեն ասված ա :)
Տատա - Ինձ թվում էր, որ ինքը իմ հետ չունի: Դե չգիտեմ ինչի, ես իրա հետ բացի "բարև"-ից ուրիշ բառ չեմ խոսացել, կարող ա և անտիսիմպածյա ա, կարող ա... Բայց էս վերջին մի քանի օրերի ընթացքում ոնց որ ամեն ինչ տեղն ընկավ :)
Լիլիթ - Միշտ հավես մարդ, բայց մի ուրիշ տեսակ հավես: Ես ժամերով կլսեի իրան, թեկուզ իմ համար ոչ պետքական ինֆորմացիա ասեր: Իրա ձայնը մի տեսակ հավեսն ա, հանգստացնող ա: Ճիշտն ասած ես չեմ պատկերացնում իրա ձայնի տոնայնությունը ջղայինանալու ժամանակ:
Վաձ - Առաջին անգամ հանդիպեցի մայիսի 21-ին ու շատ լուրջ զբաղված էր գործով: Հետո ԲարՔեմփ, երբ առաջին անգամ մենք խոսացինք: Էտ մի քանի բառն էլ հերիք էր, որ հասկանայի իրա բնավորությունը: Արդեն իրան էնքան եմ ճանաչում, որ ստատուսներից զգում եմ, որն ա ինքը հորինել, որն ա մի տեղից արտագրել :)
Էդո - Ծանոթներիցս մեկը պատմել էր Էդոյի մասին ու դրանից հետո որոշեցի ծանոթանալ հետը, որտև զգացի մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Միշտ հետաքրքիր, միշտ ակտիվ ու հեղինակային իրավունքները միշտ պաշտպանող :)
Գայուշ - Հիշում եմ, թե առաջին անգամ ինքը ինձ ինչ ասեց. "Ես արդեն 10 տարի ա կամավոր եմ": Էտի տենց ոնց որ ուզում եմ պոռտներս տեղը դներ :D Բայց էտ արտահայտությունը անելուց մի քանի օր հետո տեսա իրան ու լրիվ հակառակ տպավորությունը ստացա: 2 անգամ կատակ անելուց հետո զգում ես, որ ինքը իսկականից հասկանում ա, կարում ա դատի իրավիճակը: Էն որ մեծավարի մի տեսակ ծանրակշռված են է մտածում, այ ըտենց մարդ ա Գայուշը :)
Տիգրան - Ինչ կմտածեք էն մարդու մասին, ում միշտ տեսել եք պաշտոնական հագնված? Այ ըտենց մարդ էր Տիգրանը առաջին հայացքից, բայց... շարունակել պետք չի, արդեն հասկացաք:
Աննա - Իրան հիշում եմ նաուշնիկները ականջին ու ՖԲ-ում :) Ամեն օր ինքը պարտաճանաչորեն չոչոական յուրահատուկ ձևով "բարև" ու "հաջող" էր ասում:
Անի - Ամեն ինչ ավելի լավացավ, երբ իմացա, որ ինքն ու Աննան քույրեր են :)
Հաշվապահներ - Իրանց հետ ընենց կատակներ էի անում, որոնք չէի անում մնացած աշխատողների հետ (ուրիշ բաներ չմտածեք :D )
Երևի թե այսքանը: 3 ամիսների ընթացքում միայն լավ տպավորություններ, ժամանակի սղություն, բայց էլի լավ տպավորություն, լիքը նոր գիտելիքներ, լիքը նոր ընկերներ, լիքը նոր ..., լիքը ..., ...
Ուրեմն սենց: Որոշել եմ ընթերցողիս պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի տնտեսագիտական համալսարանում…
-Դեռ մանկուց երազել եմ տարբեր մասնագիտությունների մասին` ոսկերիչ, բիզնեսմեն, նախարար, հյուսն, մեխանիկ ու էլի սենց: Հա, շատ տարբեր են եղել իմ ցանկությունները ու, երբ մի գործ էի անում, շատ շուտ ձանձրանում էի դրանից եւ անցնում մի այլ գործի: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում եւ, ասեմ, որ գլուխ եմ հանել ցանկացած գործից (հիմա շատերին կթվա, թե գլուխ եմ գովում, բայց դա այդպես չէ, համենայն դեպս, կարող եք հարցնել իմ մտերիմներից եւ նրանք կապացուցեն դա): Կատարել եմ քիմիական փորձեր` հաջողությամբ են պսակվել, փայտից զանազան իրեր եմ պատրաստել, հատկապես աչքի էի ընկնում էլեկտրոնիկայի բնագավառում: Այստեղ ամեն մի մանրուքից մի նոր բան էր սարքում ու դա անում եմ մինչեւ հիմա, միայն թե ժամանակ լինի: