Showing posts with label եվրոպացի. Show all posts
Showing posts with label եվրոպացի. Show all posts

Անմոռանալի 10 օր

Նյութը գրել եմ մի քանի ժամ առաջ
Նոր եմ մտել տուն: AEGEE-Yerevan-ի ծրագրերից մեկի` “Summer University”-ի շրջանակներում գնացել էի Տաթև: Ծրագրի շրջանակներում Հայաստան էին եկել եվրոպական 12 երկրներից 14 երիտասարդներ, ովքեր արդեն 10 օր է Հայաստանում են: Ծրագրի ընթացքում AEGEE-Yerevan-ի անդամներից ամենաշատը ես էի շփվել նրանց հետ, ու երևի հենց դա էր պատճառը, որ ես բոլորից շատ էի կապվել նրանց հետ, և նրանք ինձ այնքան հարազատ էին դարձել: Մի ժամ առաջ եմ նրանց հրաժեշտ տվել, բայց արդեն կարոտում եմ: Իսկականից կարոտում եմ, որովհետև 10 օր շարունակ ես ապրել եմ իրանց հետ: Արդեն գիտեի, թե ով ինչ բնավորություն ուներ, ով ինչ էր սիրում և այլն: Հիմա էլի հիշում եմ իրանց: Հիշում եմ, թե գերմանացին ոնց էր ամեն տեղ քնում, ֆիննը ոնց էր “the”-ն “զ” արտասանում, ավստրիացին ոնց էր ուշ արթնանում ու ստիպված հինգ անգամ ասում էի, որ արթնանար, սլովակը ոնց էր ծխում ու առաջակում ծխել, հոլանդացին ոնց էր անունս արտասանում ու հարցեր տալիս, հունգարացին ոնց էր հայերեն սովորում, հույնը ոնց էր հարցախեղդ անում ու ծիծաղում, իտալացին ոնց էր իրան լուրջ պահում ու ֆրին մատներով ուտում, չեխը ոնց էր մի քիչ հանգիստ, բայց լավ հասկանալի խոսում, լեհը ոնց էր խմում ու ասում “5 euros” (kolejka linowa): Ուկրանիացիների ու վրացնիների հետ շփվել եմ ընդամենը 2 օր, բայց նրանց էլ եմ հասցրել սիրել:
Ինձ դուր էր գալիս նրանց ազատ լինելը, ազատ մտածելը, հետաքրքրասիրությունն ու հայկական պուլպուլակի “հանդեպ մեծ սերը”: Նրանք այնպիսի մարդիկ էին, ովքեր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո իսկապես հուզվեցին: Մի խոսքով, նրանք շատ լավ մարդիկ էին ու ես հաստատ ավելի շատ կկարոտեմ իրանց: Ափսոս, որ մի քանի հոգու պատճառով ստիպված եղա ավելի շուտ հրաժեշտ տալ…
READMORE
 

Անկշտության սինդրոմ


Երևի թե արդեն իմացաք, թե ում մասին եմ գրելու: Հա, հա, հենց հայերի: Պատկերացնենք սենց մի իրավիճակ:
Կա մի սուպերմարկետ, ուր ամեն ինչ կա ու անսահմանափակ ա: Էտ սուպերմարկետի մասին իմանում են հայերն ու եվրոպացիները (ինչի եվրոպացիները, որտև իրանք մեր հակակշիռը են և քաղաքակրթության որոշակի մակարդակի վառ օրինակ): Բոլորն էլ կարան ինչ ուզում են վերցնեն ու դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս: Եվրոպացին կմտնի սուպերմարկետ, իրան ինչ պետք ա կվերցնի ու դուրս կգա: Եթե իրան մի օրվա համար պետք ա 1 հատ հաց ու նման քիչ բաներ, ինքը հաստատ էտքան կվերցնի: Ավել չի վերցնի, որտև իրան պետք չի ու անիմաստ տունն ա դնելու:
Հիմա հայն ա մտնում սուպերմարկետ: Հային էլ ա մի օրվա համար պետք էնքան բան, ինչքան եվրոպացուն: Ինքը կմտնի, կվերցնի էնքան բան, ինչքան կարա տանի: Էտքանը հլը հերիք չի, հետը մարդ կբերի կամ մի այլ հարմարանք, որ ավելի շատ տանի, թեկուզ իրան էտ ամեն ինչի 1 տոկոսն ա պետք:
READMORE