Showing posts with label ծիծաղ. Show all posts
Showing posts with label ծիծաղ. Show all posts

Չներելու համար չափազանց բարի եմ


Չներելու համար չափազանց բարի եմ:
Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞): Արդեն մի քանի օր ա ստատուսներ եմ գրում, կոմենտներ եմ անում, որ բարիացել եմ ու սկսել եմ ներել: Գիտեմ, որ էս գրածս հիմա չի կամ չեն կարդում էն մարդը կամ մարդիկ, ովքեր մի ինչ որ սխալ բան են արել ու ես իրանց ներում եմ: Իսկ սխալ բան իրանք արել են, բայց իրանց տենց չի թվում, իրանք մի բան էլ իմ վրա են մունաթ գալիս: Երևի թե պաշտպանական ռեակցիա ա, ո՞վ իմանա: Լավ, ամեն դեպքում, իրանց ես ներել եմ ու սենց ես ևս մեկ քարով սիրտս թեթևացրի: Լավ եղեք…

Շարունակելի
READMORE
 

Օգտագործեք մարշրուտկում, օգտակար ա :)

Տեղից տեղ գնալու համար սաղս էլ նստել ենք մարշրուտկա ու լսել ենք տարբեր արտահայտություններ, որոնք օգտագործում են, որպեսզի ասեն կանգառում մարշրուտկեն կանգնի: Շատ են ծիծաղալու դեպքերը: Շատ ա նաեւ բազմազանությունը: Երբ ասենք լրագրողները մեկ-մեկ հարցնում եմ, թե ինչ եք ասում էտ ժամանակ, սաղ սկսում են փիլիսոփայել ու անկապ գրական բաներ են ասում, բայց որ ձեռները ճար ըլնի, կոշիկները կհանեն ու կտան շոֆեռի գլխին, որ կանգնի: Մեկը ասում էր “Կանգառում կանգնեցրեք մեքենան”, “Վարպետ այստեղ կանգնեք” ու էլի նման բաներ: Հիմա անցումներն էլ են կանգառ դարձել: Տեղեր էլ կան, որ կանգառ չի ու “յեսիմ ինչ” անկապ բան ա:

READMORE
 

Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :)

Էսօր էլի արմենիքսցիներով հավաքվել էինք: Արդեն մի ընտանիք ենք դարձել ու շաբաթը երկու անգամ տեղ ենք գնում J Հունվարի 13-ին գնացինք կատոկ, հունվարի 22-ին գնացինք բոուլինգ խաղալու ու հետո էլ սեղանի շուրջ հավեսով զրուցեցինք: Դե էսօր էլ նորից գնացինք կատոկ: Ասեմ, շատ լավ անցավ: Մարդիկ կան, որ մեր հետ են սղալ սովորում: Հավեսով նկարվեցինք, նկարահանվեցինք, ընկանք, ցավացրինք ու էլի սենց բաներ: Մարդիկ արդեն ասում են, որ Արմենիքսը ոչ թե միկրոբլոգային համակարգ ա, այլ ժամանցի կազմակերպման սայթ: Ասեմ համ էլ, որ լավ ծիծաղում էինք: Մերոցից մեկի կանկեն թույլ էր ու չէր կարում սղար, դրա համար էլ ում տենում քցում էր: Ես էլ մի անգամ ընկա ու մինչեւ հիմա մեջքիս ցավը հիշացնում ա ինձ:

READMORE