"Տախտակացման" գործընթաց
Մենք էտքան խելք չունենք?
Էս ինչ ակտիվություն ա տիրում հայկական սայթերի ջարդման գործում: Հերիք չէր SmartSystems-ի սաղ սայթերը ջարդել էին, մի հատ էլ www.7or.am -ը են ջարդել: www.7or.am -ը հոսթինգ էր տրամադրում ADC ընկերությունը: www.7or.am-ից ասում են, որ DDoS հարձակում ա եղել, բայց ADC-ից ասում են, որ մենակ www.7or.am -ն ա տուժել: Նշանակում ա DDoS հարձակում չի եղել, որտեւ DDoS-ի դեպքում սերվերի վրա մեծ թվով հարցումներ են ուղարկ, ինչից հետո սերվերը չի աշխատում ու արդեն կարողանում են սերվերի սաղ սայթերը ջարդեն: Արդեն ասել եմ, որ երեկ 295 հայկական սայթեր են ջարդել, բայց դե մենք էլ հետ չենք մնացել ու ջարդել ենք ադրբեջանական եսիմ ինչ ավտոընկերության սայթը: Մենք միշտ էլ պիտի ցույց տանք, որ մենք որ ձեն չենք հանում, էտ չի նշանակում, որ քնած ենք: Միշտ պատրաստ ենք հակահարձակման: Լավ, ներքեւում ներկայացնում եմ DDoS հարձակումը:
Մենակ գլուխ գովան: Կոտորած ա...
Էս ինչ ա կատարվում ինտերնետում: Հլը սենց բան չէի զգացել, երբ լսում էի, թե հայկական սայթերը ջարդել են: Բայց էս անգամ մի տեսակ ուրիշ ա: Չգիտեմ ինչի… Մոտավորապես 300 հայկական սայթ են ջարդել թուրքերը մի քանի ժամվա ընթացքում: Բոլոր սայթերի անվտանգությունը SmartSystems ընկերությունն էր ապահովում: Ես էտքան էլ գլուխ չեմ հանում սայթերից ու տենց բաներից, բայց երեւում ա, որ SmartSystems-ը իրա գործը լավ չի արել: Ջարդած սայթերի ցուցակի մեջ դաժե Պետեկամուտների կոմիտեի սայթը կա: Տխուր ա մեր վիճակը: Բոլոր սայթերը ջարդել ա մի հոգի, որտեւ սաղ տեղ նույն ձեռագիրն ա: Թուրքերը գոնե մի քիչ ճաշակ ունեն: ջադած սայթերում լավ երաժշտություն ա դրած: Ջարդած սայթերից մի քանիսը ես մի քանի ժամ առաջ նայում էի ու նորմալ էլ աշխատում էին:
Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :)
Էսօր էլի արմենիքսցիներով հավաքվել էինք: Արդեն մի ընտանիք ենք դարձել ու շաբաթը երկու անգամ տեղ ենք գնում J Հունվարի 13-ին գնացինք կատոկ, հունվարի 22-ին գնացինք բոուլինգ խաղալու ու հետո էլ սեղանի շուրջ հավեսով զրուցեցինք: Դե էսօր էլ նորից գնացինք կատոկ: Ասեմ, շատ լավ անցավ: Մարդիկ կան, որ մեր հետ են սղալ սովորում: Հավեսով նկարվեցինք, նկարահանվեցինք, ընկանք, ցավացրինք ու էլի սենց բաներ: Մարդիկ արդեն ասում են, որ Արմենիքսը ոչ թե միկրոբլոգային համակարգ ա, այլ ժամանցի կազմակերպման սայթ: Ասեմ համ էլ, որ լավ ծիծաղում էինք: Մերոցից մեկի կանկեն թույլ էր ու չէր կարում սղար, դրա համար էլ ում տենում քցում էր: Ես էլ մի անգամ ընկա ու մինչեւ հիմա մեջքիս ցավը հիշացնում ա ինձ:
Արմենիքսյան հերթական հանդիպումն ու իմ օյինբազությունը
Հունվարի 22-ին տեղի ունեցավ Արմենիքս միկրոբլոգային համակարգի օգտվողների հերթական հանդիպումը: Էս անգամ արմենիքսցիներով գնացել էինք բոուլինգ խաղալու: Ասեմ, որ շատ լավ անցավ: Մթնոլորտը շատ ջերմ էր, մանավանդ, որ վիրտուալ շփումից հետո շփվում ես իրական կյանքում: Կյանքում մարդիկ ավելի հետաքրքիր են, ավելի ակտիվ ու աշխույժ: Հանդիպման ժամանակ պարզեցի, որ ես շատ էլ լավ եմ բոուլինգ խաղում, իսկ շատերն էլ առաջին անգամ էին խաղում, բայց առաջին անգամվա համար, ասեմ, որ լավ էլ խաղում էին: Խաղից հետո մնացինք 6 հոգով ու գնացինք բոլորի կողմից զզված, բայց իմ կողմից նրանց կոկտեյլը սիրված “Տաշիր պիցցա” :D: Կերանք, խմեցինք, մի լավ բողոքվեցինք, ոնց որ բլոգումս եմ ասում, հանուն Հայաստանի բարելավման:
Déjà vu
Էսօր կեսօրին արթնացա ու հիշեցի երազս: Խառը երազներ էի տեսել: Գիշերը ինձ մի քիչ լավ չէի զգում ու երեւի էտ էր պատճառը: Էրեկ նորից ինտերնետն էի փորփրում ու Լուսինե Բարսեղյանի բլոգն էի կարդում ու սաղ գիշեր ուղեղիցս դուրս չէր գալիս իրա անունը: Չգիտեմ… էտքան մեծ տպավորություն էր գործել իմ վրա իրա բլոգը… Հիմա ասեմ, թե խի եմ էս վերնագիրը դրել էս պոստիս: Ուրեմն երազներիցս մեկում ես անօրինական ձեւով Ամերիկա էի գնում:
2010 in review
Եվ ամփոփումն այն բանի…
Արդեն 2 տարի է անցել, ինչ ես բացել եմ իմ առաջին բլոգը, բայց այս 2 տարվա մեջ ես երբեւէ գրառում չէի արել, որովհետեւ չգիտեի ինչ գրել, ում համար գրել, բայց միշտ մտքերս խառն են եղել ու միշտ ասելու բան ունեցել եմ, սակայն սահմանափակվել եմ իմ նեղ ընկերական շրջապատով: Այս տարի սեպտեմբերին կատարեցի իմ առաջին գրառումը` "Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս":
Եվս մեկ քայլ...
You're great, you're amazing, you're important, ... - Validation
[youtube=http://www.youtube.com/watch?v=Cbk980jV7Ao&feature=player_embedded]
… ու այսպես ամեն օր …
… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա,
ArmNet Awards: “Հայկական” կամ խայտառակ քվեարկություն
Էրեկ ման եմ գալիս բլոգներով ու համարյա սաղ տեղ գրած ա ArmNet Awards-ի մասին: Համարյա սաղ ասում են քվեարկիր իմ կայքի կամ բլոգի օգտին, ձեր ձայնը շատ կարեւոր ա, մենք արդեն շատ ձայն ունենք: Մի քանիսը արդեն իրանց ձայների վիճակագրությունն են ցույց տալիս: Ով ոնց կարողանում ա ասում ա, որ քվեարկեն իրա օգտին: Բայց դե ամբողջ ինտերնետում չի կարա մի հարց ըլնի, որ սաղ համաձայն ըլնեն դրա հետ: Նայում, նայում եմ ու տենամ, որ մի քանի հոգի էլ բողոքում են մրցանակաբաշխությունից:
Առաջին քայլ, երկրորդ քայլ, ...
Ես 2 տարի առաջ ստեղծեցի իմ առաջին բլոգը, այն էլ զուտ հետաքրքրությունից ելնելով: Մինչեւ վերջերս ոչ մի բան չէի բլոգել եւ միայն վերջերս սկսեցի բլոգել ու ինձ սկզբից թվում էր, թե ոչինչ չէր ստացվի, բայց արի ու տես…
Բանավեճի բանաձեւ blog.banadzev.com-ից
Երբ դեռ <<Բանաձեւ>> չէի եկել, իմ ամենասիրած բլոգը blog.banadzev.com-ն էր: Ամեն օր մտնում էի, կարդում, հետո գրում, բանավիճում: Եկա <<Բանաձեւ>> ու էլի ոչ մի բան չփոխվեց` կրկին կարդում եմ գործընկերներիս գրածները, գրում եմ ու բանավիճում: Այս ամբողջ ընթացքում նկատել եմ մի օրինաչափություն, որը ոչ միայն հատուկ է մեր ընթերցողների, այլ մեր հայրենակիցների մոտ. մենք չենք սիրում կամ չենք կարողանում բանավիճել` լինի տանը, փողոցում, աշխատանքի վայրում, թե ինտերնետում:
Երբ մեկը այլ կարծիք է հայտնում, որի հետ մենք համաձայն չենք, դնում ու <<քլնգում>> ենք այդ կարծիքի հեղինակին: Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք, իսկ դրանք սարսափելի տարբեր բաներ են: Ես ինտերնետը փորփրել ու հայտնաբերել եմ բանավեճի 10-ը կանոն: Կարծում եմ` օգտակար կլինի բոլորիս համար ու այսքանից հետո գոնե այս բլոգում առողջ բանավեճ կկազմակերպենք` առանց վիրավորելու ու առանց հեգնելու:
Անիմաստությունից անիմաստություն
Էս քանի օր ա ինտերնետը բզբզում եմ ու սաղ տեղ բջջայինների մասին ա գրած: Մտածեցի ես էլ մի բան գրեմ ու … գտաաա: Հայաստանում 3 բջջային կապի ընկերություն կա ու իրանք ընդհանուր ունեն 9 բջջային կոդ` (Ղարաբաղինը հաշված) 055, 077, 091, 093, 094, 095, 097, 098, 099: Ինը կոդ: Էս 2 մետրանոց երկրում էդքան կոդ ինչ են անում, էլ չեմ ասում, որ ամեն մի կոդ 900.000 համար ունի: Դե ինը կոդ գումարեք իրար տեսեք` ինչքան ա ըլնում: Եթե հաշվի առնենք` Հայաստանում գրանցված ա մոտ 3 միլիոն մարդ, որի մասը ծառայում ա, մի մասը երկրում չի, մի մասը դաժե չի էլ լսել
Զիջել, թե Չզիջել, այս է խնդիրը
Մարշրուտկա նստելուց միշտ մտածում եմ, բա որ հիմա մի հատ տարիքով մարդ նստի կամ մի աղջիկ, տեղ տամ, թե չէ: Մի անգամ Հանրային ռադիոյով “Խելք խելքի” հաղորդման ժամանակ Ավետը ինձ հարց տվեց, թե ընչի Ֆինլանդիայում (լավ չեմ հիշում, կամ էլ Ֆինլադիայի հարեւան երկրներից մեկում) ծերերը չեն սիրում, որ ավտոբուսի մեջ իրանց տեղ են առաջարկում, բայց ես տենց էլ պատասխանը չկարողացա ասել: Դու մի ասա, որ ծերերը չեն սիրում, որ իրանց տեղ են տալիս ավտոբուսում, որովհետեւ դու ցույց ես տալիս, որ իրանք ծեր են: Հիմա ասում եմ ինչ լավ կլներ, որ Հայաստանում էլ տենց մտածեին ու ես էլ հանգիստ խղճով գնայի տեղ հասնեյի: Ախր մենակ ասում են, որ ծեր են կամ թույլ սեռի ներկայացուցիչ են: Էլ չեն մտածում, որ մենք առավոտ վեցին ենք արթնանում ու մինչեւ եսիմ երբ ոտի վրա ենք ու մենք էլ հոգնել ունենք: Բայց դե էտ տեղ տալու հոգեբանությունը մեր մեջ մտած ա` առաջին դասարանից չգիտեմ
321.562.056 մա՞րդ է դիտել
YouTube-ը տարին մեկ անգամ որոշում է, թե որ տեսահոլովակն է ամենաշատ դիտվածը եւ ամեն անգամ առաջին տեղը գրաված տեսահոլովակի դիտումների քանակը զգալիորեն մեծանում է: YouTube-ի ստեղծման պահից մինչ օրս ամենաշատ դիտված տեսահոլովակը Justin Bieber - Baby ft. Ludacris հետ տեսահոլովակն է, որը ընդհանուր առմամբ դիտել է 321.562.056 մարդ:


