ԴԻԻՄավորեք... Առաջին տպավորություններ

Դաաա... Արդեն ինչքան ժամանակ ա չեմ գրել... Բայց հիմա` էս նախատոնական օրը, ես կգրեմ, կգրեմ շատ լավ տպավորությունների մասին, որ ստացել եմ վերջին 3 ամիսների ընթացքում Դիիմ Քոմյունիքեյշնզում: Դեռ էն ժամանակ էլ, երբ ուղղակի "հեռվից" ճանաչում էի անձնակազմին, ինձ դուր էր գալիս մթնոլորտը, որը տիրում էր անձնակազմի միջև, գրասենյակում: Առաջին տպավորություններս գրասենյակից շատ զարամացած էին, որովհետև ես պատկերացնում էի շատ ֆորմալ գրասենյակ, այնինչ... Երբ առաջին անգամ մտա գրասենյակ ինձ միանգամից տանը զգացի, որովհետև թե´ մարդիկ, թե´ իրերի դասավորությունը քեզ ստիպում էին այդպես զգալ :)
Լավ, հիմա անցնեմ տպավորություններիս, որ ստացել եմ անձնակազմից: Սկսեցի...
Ռաֆֆի - Ես իրան ճանաչում էի դեռ մի քանի տարի առաջ, երբ ինչ որ հաղորդում ժամանակ ներկայացնում էր ինտերնետի հետ կապված ինչ որ բաներ: Սկզբում ինձ թվում էր, թե ինքն աշխատում ա Բիլայնում, որովհետև իրա ակնոցների մի մասը սև ա, մյուսը` դեղին :)
Լուսինե - Առաջին անգամ երբ իրան տեսա, ինձ թվաց` կամավոր ա (դե չգիտեմ ինչի :) ): Բայց հենց դրա հաջորդ օրը իրան տեսա լուրջ գործի ժամանակ ու իմ նախանական բոլոր տպավորությունները փոխվեցին (իհարկե դեպի ավելի լավը):
Տաթևիկ - Երբ սեպտեմբերին առաջին անգամ մտա գրասենյակ, ինձ ասացին, որ նոր աշխատող ա եկել ու ինքը ինձ պիտի ամեն ինչ սովորացնի: Ինքը մոտավորապես 3 շաբաթ իմ համար անհայտ մնաց: 3 շաբաթ անց, երբ արդեն ծանոթացանք, միանգամից տպավորություն թողեց, որ իրա մոտ ամեն ինչ հստակ ա: Դա զգացվեց այն ժամանակ, երբ անվանս բոլոր տառերը արտասանեց :)
Մարիամ - Մեր հանդիպելու առաջին իսկ վայրկյանից ինքը զբաղված էր: Զբաղված էր նույնիսկ էն ժամանակ, երբ մի ամիս հետո պիտի բալիկ ունենար :) Իրա խոսելաձևը իմ վրա նենց էր ազդում (էսի էն վատ ազդելը չի), որ իրան մի քանի րոպե լսելուց հետո ես մի քանի ժամ սկսում էի անգլերեն ակցենտով հայերեն խոսալ:
Արմինե - Միշտ զբաղված մարդ 2: Մնացածն արդեն ասված ա :)
Տատա - Ինձ թվում էր, որ ինքը իմ հետ չունի: Դե չգիտեմ ինչի, ես իրա հետ բացի "բարև"-ից ուրիշ բառ չեմ խոսացել, կարող ա և անտիսիմպածյա ա, կարող ա... Բայց էս վերջին մի քանի օրերի ընթացքում ոնց որ ամեն ինչ տեղն ընկավ :)
Լիլիթ - Միշտ հավես մարդ, բայց մի ուրիշ տեսակ հավես: Ես ժամերով կլսեի իրան, թեկուզ իմ համար ոչ պետքական ինֆորմացիա ասեր: Իրա ձայնը մի տեսակ հավեսն ա, հանգստացնող ա: Ճիշտն ասած ես չեմ պատկերացնում իրա ձայնի տոնայնությունը ջղայինանալու ժամանակ:
Վաձ - Առաջին անգամ հանդիպեցի մայիսի 21-ին ու շատ լուրջ զբաղված էր գործով: Հետո ԲարՔեմփ, երբ առաջին անգամ մենք խոսացինք: Էտ մի քանի բառն էլ հերիք էր, որ հասկանայի իրա բնավորությունը: Արդեն իրան էնքան եմ ճանաչում, որ ստատուսներից զգում եմ, որն ա ինքը հորինել, որն ա մի տեղից արտագրել :)
Էդո - Ծանոթներիցս մեկը պատմել էր Էդոյի մասին ու դրանից հետո որոշեցի ծանոթանալ հետը, որտև զգացի մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Միշտ հետաքրքիր, միշտ ակտիվ ու հեղինակային իրավունքները միշտ պաշտպանող :)
Գայուշ - Հիշում եմ, թե առաջին անգամ ինքը ինձ ինչ ասեց. "Ես արդեն 10 տարի ա կամավոր եմ": Էտի տենց ոնց որ ուզում եմ պոռտներս տեղը դներ :D Բայց էտ արտահայտությունը անելուց մի քանի օր հետո տեսա իրան ու լրիվ հակառակ տպավորությունը ստացա: 2 անգամ կատակ անելուց հետո զգում ես, որ ինքը իսկականից հասկանում ա, կարում ա դատի իրավիճակը: Էն որ մեծավարի մի տեսակ ծանրակշռված են է մտածում, այ ըտենց մարդ ա Գայուշը :)
Տիգրան - Ինչ կմտածեք էն մարդու մասին, ում միշտ տեսել եք պաշտոնական հագնված? Այ ըտենց մարդ էր Տիգրանը առաջին հայացքից, բայց... շարունակել պետք չի, արդեն հասկացաք:
Աննա - Իրան հիշում եմ նաուշնիկները ականջին ու ՖԲ-ում :) Ամեն օր ինքը պարտաճանաչորեն չոչոական յուրահատուկ ձևով "բարև" ու "հաջող" էր ասում:
Անի - Ամեն ինչ ավելի լավացավ, երբ իմացա, որ ինքն ու Աննան քույրեր են :)
Հաշվապահներ - Իրանց հետ ընենց կատակներ էի անում, որոնք չէի անում մնացած աշխատողների հետ (ուրիշ բաներ չմտածեք :D )

Երևի թե այսքանը: 3 ամիսների ընթացքում միայն լավ տպավորություններ, ժամանակի սղություն, բայց էլի լավ տպավորություն, լիքը նոր գիտելիքներ, լիքը նոր ընկերներ, լիքը նոր ..., լիքը ..., ...

Մերսի, որ 5 տարի առաջ հիմնադրվեց DEEM-ը :)
Վերջում էլ վայելեք ԴԻԻՄի շնորհավորական բացիկը...


 

Պոռնոն արդեն առօրյայում

Ազգ իմ ողբալի, էլ չեմ դիմանում, պիտի ասեմ:
Անժելա Սարգսյանի շուրջ կատարվող իրադարձություններին չանդրադարձա, բայց հիմա պետք է: Քիչ էր այն, որ աշխարհում պոռնոգրաֆիկ նյութեր ամենաշատը հայերն են փնտրում որոնողական համակարգերով, հիմա էլ սա: Դեռ Անժելա Սարգսյանի ժամանակներում էր, երբ տեսանք հայերի ֆանտազիան ու թե ինչեր էին փնտրում: Նույնն էլ հիմա է կրկնվում: Հայերը մի այլ կարգի էն այս նորությունները ընդունում, բայց սրա մասին մի փոքր ուշ: Սրան գումարած` լրատվամիջոցները այնպես են լուսաբանում կատարվածը, որ ցանկացած մարդ ուզում ա կարդա, էլ չեմ ասում ՉՏԵՍների մասին: Ինչ որ մի տեղ կարդացի, որ Անի Երանյանի վիդեոի "փայլը" կմթագնի Անժելա Սարգսյանին: Բայց ասեմ, որ տենց բան չկա, միակ տարբերությունը այն է, որ Անի Երանյանինը վիդեո է (եթե իհարկե նա է):
Հիմա անդրադառնանք հայերին: Ինչի եք ձեր քիթը մտցնում ուրիշի գործերի մեջ? Ձեր ինչ գործն է, ով ինչպես կնկարվի, ինչ կանի: Ինչի պուտանկեքի նկարներին այդպես չեք վերաբերվում: Մարդիկ հո կրակը չեն ընկել, որ մի քանի անգամ երևացել են ու ճանաչում եք: Սա դեռ ոչ մի բան չի նշանակում: Իսկ եթե հանկարծ կասեք, թե մենք ավանդապաշտ ենք ու էլի տենց լիքը երկար ու անիմաստ բառեր, որոնք գալիս են դարերից, որի հետ մեկտեղ գալիս է նաև քրիստոնեությունը, ուրեմն ասեմ, որ հենց Աստվածաշնչում է ասվում, որ ընկածին չեն խփում: Այնպես որ ամեն մեկդ զբաղվեք ձեր գործերով, հերիք է բզբզեք ուրիշների կյանքը ու վերքերին աղ լցնեք:

Վիդեոները կարող եք ներբեռնել այստեղից:
 

Վախի պատճառն անհայտությունն է


Ումից վախենում են շատերը, նա ինքն է շատերից վախենում:
Սենեկա Կրտսեր

Տաքարյուն ձին հեծյալի հետ միասին կարող է իր վիզը կոտրել հենց այն կածանի վրա, որով զգուշավոր էշը գնում է առանց սայթաքելու:
Լեսինգ

Նա, ով ձեր ներկայությամբ ձեզնից վախենում է, ձեր ետևից ձեզ կատի:
Ֆուլեր

Խոհեմ զգուշությունն արտահայտվում է ոչ այնքան նրանով, որ մարդ երբեք սխալներ չի կատարում, որքան այն բանով, որ նրա թույլ չի տալիս դրանց կրկնությունը:
Բոուվի

Չպետք է թողնել, որ վախը թելադրի խելքին:
Դանթե

Ով մահից վախենում է, նա արդեն չի ապրում:
Զեյմե

Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից:
Մոնտեն

Վախի պատճառն անհայտությունն է:
Լիվիոս

Վախկոտը մի օրում հարյուր անգամ մեռնում է:
Մարստոն
 

Ես, վթար, դիակ, ...


Մոտ մեկ ժամա առաջ, երբ տուն էի գալիս, ճանապարհին մի մարդ ընկավ մեր մարշրուտկի տակ:
Էսօր շատ էի վազվզել տարբեր հարցերով ու ահավոր հոգնած էի, աչքերս չէի կարում բաց պահել: Նստեցի մարշրուտկա ու քնեցի: Նորմալ գնում ենք, մեկ էլ ճանապարհին արթնացա ու զգացի, որ մարշրուտկեն դմփդմփոցով ա գնում ու հետևն էլ եսիմ ինչ ծուխ ա: Կանգնեց, իջանք, վազելով հետ գանցինք, տեսանք, որ մարդ ա ընկել տակը: Էտ մարդը հեծանով էր, խմած ու պռոծիվ էր գալիս: Երբ խփեց, իրան շպրտեց ճանապարհից դուրս, հեծանիվն էլ 3 կտոր եղավ ու ամեն մեկը մյուսից մոտ 50 մետր հեռավորության վրա էր: Մոտիկացա էտ մարդուն, տեսա, որ գլուխը վնասված էր ու հաստատ մեռել էր արդեն: Հետո պուլսը ստուգեցինք ու հաստատվեց մեռած լինելը: Մինչև էտ ամեն ինչը, երբ որ վազում էինք, ես շտապ օգնություն զանգեցի: Զանգել եմ ասում եմ, թե ինչ ա եղել, որտեղ ա եղել, պատասխանում են, թե մենք չենք սպասարկում էտ մասը, թե ինչ, ասում ա ուրիշ տեղ զանգի: Ասում եմ դուք ձեր ներքին կապով իրանց հաղորդեք, որ գան, ասում ա մենք համարը չգիտեն: Այ տենց ***ավարի են աշխատում մեր բժիշկները:
 

Անիշխան իշխանություն


Գիտեի՞ք, որ մեր իշխանությունները Քադաֆֆիից ու Մուբարաքից են օրինակ վերցնում, թե երկիրը ոնց կառավարեն: Ինձ չի թվում, որ իրանք կարային ինչ-որ գիրք կարդացած ըլնեին ու ինչ-որ բռնապետի անուն գիտեն: Հիմա մեր երկիրը իսկական բռնապետության ա նման, այնինչ երկու շաբաթ առաջ այն անվանում էինք «ազատ, անկախ Հայաստան»: Ինչի համար են իրանք կոչվում իշխանություն 20 տարվա անկախություն ունեցող հանրապետությունում, եթե չեն կարողանում այն կառավարել ինչպես հարկն ա: Հենց էս ժամանակ, երբ որ «ընդդիմությունը» ցուցյեր ա անում, պարզ երևում ա, թե «իշխանությունը» ոնց ա դարձել «իշխանություն»: Եթե իրանք, սենց ասած, «արդար քրտինքով» դարձած ըլնեին իշխանություն, հիմա էս պրոբլեմները չէին ըլնի: Հազիվ թե ինչ որ մեկը գնար Օպերա ու իրա իշխանության դեմ ցույց աներ: Ժողովրդի մեջ մեծ չափաբաժնով վախ են ներարկել ու հիմա քաղում են էտ ներարկման պտուղները ու ամեն ինչ քանում են, որ էս ժողովրդին զոմբիացնեն: Երկրում ամեն ինչ կենտրոնացրել են Երևանում ու հիմա՝ ցույցերի ժամանակ, մարդկանց արգելում են Երևան գալ, չմտածելով անգամ, որ մարդ կա կարող ա մեռնի, մարդ կա որ ուրիշ լիքը կարևոր գործեր ունի ու թքած ունի, թե էտ ժամանակ ով ա կանգնած իշխանության գլուխ:

Ինչևէ, էս թեման շատ ծավալուն ա ու գրեթե բոլորն են բողոքում, բայց մի քանիսն են իրանց բողոքը բարձրաձայնում:
Շուտ եմ ասել, իմ գլուխը ուտել չկա, եթե հանկարծ չդիմանամ ու մի քանի բան էլ ավել ասեմ :Պ
 

Հերթականները...


Ինչի մասին հիմա գրելու եմ, էլի եմ գրել, բայց չեմ ալարի ու մի հատ էլ կգրեմ: Հետագայում կարող ա էլի գրեմ, որտև միշտ էլ նույն վիճակն ա ըլնում մոտս:
Ուզում եմ էս անգամ էլ կոնկրետ մի քանիսին ասեմ, որ ես միշտ էլ արել ու անում եմ էն, ինչ ուզում եմ ու միշտ էլ կանեմ:: Արարքներս միշտ էլ ոմանց մոտ նախանձ կամ նմապանտիպ զգացում առաջացնում: Լավ ա տենց, ինձ դուր ա գալիս: Էն ամեն ինչը որ կա, էն ամեն ինչին որ հասել եմ, հասել եմ էտ նախանձողների շնորհիվ: Շատ ուրախ եմ, որ իրանք կան: Էս ամեն ինչից բացի, զզվում եմ, որ մարդիկ իրանց տարիքից առաջ են ընկնում ու անասուն քայլեր են անում, երբ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, ուղղակի տեսել են, որ մեծերն անում են, իրանց էլ թվում ա, թե իրանք էլ կարան: Նույն իրավիճակը նաև ստեղ ա - “Մալենա” կինոյի մեջ, երբ տղեն ուզում ա հոր նման շալվար հագնի ու իրան թվում ա, թե էտի տղամարդ ըլնելու նշան ա: Դրանք էտ նույն քյառթերն են, երբ ոչ մի բանից գլուխ չեն անում, երբ ոչ մի բան ընդհանրապես չգիտեն, ուղղակի 2 բառ կարում են իրար կպցնեն, իրանց թվում ա, թե ամեն ինչ գիտեն, աշխարհն արդեն իրանց ոտերի տակ ա: Ցավալի ա, որ դեռ չկա ինչ որ մեկը կամ ինչ որ մի շարժում, որ դրանց դներ բացատրեր, որ տենց չի, էս աշխարհը քեզ ***ած ա պահել ու կպահի, ուղղակի մեկումեջ ձեզ շանտեղ են դնում, որ Երկրի վրա բնակչության թիվը պահպանվի:
Ինչ հետևություններ կարաք ունենաք էսի կարդալուց հետո.
1.      1. ես վառված եմ մեկից
2.      2. ահավոր վատ տրամադրություն ունեմ
3.      3. ինչ որ մեկը մի բան ա արել
Ասեմ, որ սրանցից ոչ մեկն էլ չի, ուղղակի մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ եմ անում ու ինչի համար եմ անում ու վափշե արժե էտի անել, թե չէ…


 

Լառոշֆուկո: Աֆորիզմներ իրականության մասին…


Կարդալով տարբեր հայտնի մարդկանց աֆորիզմները, նկատեցի, որ ավելի հաճախ կարդում եմ ֆրանսիացի Լառոշֆուկոյի աֆորիզմները: Նրա աֆորիզները գրեթե միշտ համապատասխանել են իմ կյանքի հետ ու իրականությունն ավելի ճիշտ էին արտահայտում: Մի բան էլ, ձեւակերպումները այքան լավն են, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Ստորեւ ներկայացնում եմ Լառոշֆուկոյի աֆորիզմներից մի քանիսը եւ նրա կենսագրությունը ֆրանսերենով:

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին:

Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ:

Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ:

Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:

Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել:

Ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս:

Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված:

Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները:

Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է:

Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
 

Չներելու համար չափազանց բարի եմ


Չներելու համար չափազանց բարի եմ:
Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞): Արդեն մի քանի օր ա ստատուսներ եմ գրում, կոմենտներ եմ անում, որ բարիացել եմ ու սկսել եմ ներել: Գիտեմ, որ էս գրածս հիմա չի կամ չեն կարդում էն մարդը կամ մարդիկ, ովքեր մի ինչ որ սխալ բան են արել ու ես իրանց ներում եմ: Իսկ սխալ բան իրանք արել են, բայց իրանց տենց չի թվում, իրանք մի բան էլ իմ վրա են մունաթ գալիս: Երևի թե պաշտպանական ռեակցիա ա, ո՞վ իմանա: Լավ, ամեն դեպքում, իրանց ես ներել եմ ու սենց ես ևս մեկ քարով սիրտս թեթևացրի: Լավ եղեք…

Շարունակելի
 

Գինի Լից - Լավ երգ, որը մի ժամանակ չէի հավանում


Աշխարհ սարսեց հայու ահը,
Գետին ընկավ թուրքի գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթը փախավ Բեռլին,
Թեհլերյանը հասավ հետքին,
Զարկեց ճակտին, փռեց գետին
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթին դրին հորը,
Լուրը տարան պիղծր մորը,
Կեցցե դաշնակ կամավորը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Բնօրինակը կարող եք գտնել այստեղ
 

Անհրաժեշտ են հոգատար ընկերներ


Մի հատ պոստ ունեի (“Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)”), որտեղ մի քիչ անկեղծացել եմ: Մի քիչ, որտև ես կյանքում լրիվ չեմ անկեղծանում, բայց որ հիմա էս էլ ասում եմ, էլի անկեղծանալ ա:
Վերջերս ընկերական շրջապատը ուրիշ բան ա դարձել իմ համար: Երևի թե նրանից ա, որ ես նրանց հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան ընտանիքիս կամ հենց ինքս ինձ հետ:
Էլի եմ ասել, որ իմ ուրախ ու կենսախինդ (միշտ խուսափել եմ ինձ էս բառով նկարագրելուց) կեցվածքի տակ լրիվ հակառակ մարդ ա, որը երևի թե ունի ավելի շատ պրոբլեմներ, քան շրջապատիցս որևիցե մեկը: Ընդհանրապես փորձում եմ պրոբլեմներս ուրիշներին վզին չփաթաթել, բայց դա միշտ չի հաջողվում: Ու էտ ժամանակ, որ չի հաջողվում, ժամանակը ուրախ անցկացնելու միտք տվող չկա: Էսի վատ ա, շատ վատ: Թվում ա, թե ես պարտավոր եմ սաղին ուրախացնել իրանց տխուր պահերին, մտածեմ, թե ոնց կարանք պրոբլեմը լուծենք, բայց արի ու տես, որ իմ մասին մտածող կամ ընդհանրապես չկա, կամ էլ 1 կամ 2 հոգի ա: Ասածս ինչ ա, ով իմ մասին մտածում ա իսկականից, վատ չէր ըլնի, որ մի բան առաջարկեր անեի կամ անեինք: Լավ կըլներ, որ էտի ինչ որ մի տարօրինակ բան ըլներ: Ստեղ ծախսերը կարևոր չեն, մենակ թե լավ բան ըլնի:
 

Լուրջ հիասթափություն... Էս մենակ սկիզբն ա...

Ասում են ինչ որ բանի վերջը մեկ այլ բանի սկիզբն ա: Հույսով եմ, որ ամեն ինչն ա տենց: Ժամանակ առ ժամանակ պետք ա լինում ընկերների ցուցակը վերանայել: Դա վերաբերում է և´ իրական կյանքին, և´ վիրտուալ: Բոլորը, անխտիր բոլորն են սկզբից լավը, այլ կերպ ասած белый пушистый, բայց արի ու տես… Նորից ստիպված եղա ընկերներիս մի մասին ասել “հաջողություն”, որովհետև կյանքն ու բնավորությունս դա են պահանջում: Պետք ա ասել, այլապես իրանք արդեն սկսում են քեզ վնաս տալ և գնալով ավելի ու ավելի շատ:
Ոնց ա էս ամեն ինչը լինում…
Առաջին հերթին իրանք “ընկնում են իմ աչքից”: Իսկ եթե ընկնում են, ուրեմն իրանց համար ամեն ինչ մերժվում ա իմ կողմից: Նույնիսկ չեմ ուզում ինչ որ շփում ունենալ նրանց հետ կամ նկարը տենամ: Ահավոր ա, բայց տենց ա: Հա, իմ բնավորությունից ա, որ սենց ա, բայց հո չեմ կարա ինքս ինձնից փախչել: Էս ա: “Աչքից ընկնելը”, ամեն ինչ մերժելը երկար պարանի սկիզբն ա մենակ: Կյանքը շատ փորձություններ ունի և գնալով դրանք ավելի լուրջ ու բարդ են դառնում, էտ նշանակում ա, որ հետո ավելի լուրջ պրոբլեմներ են առաջանալու: Մեկ-մեկ նենց ա լինում, որ սիրտս իսկականից խառնում ա իրանց տենալուց կամ էլ իրանց մասին ինչ որ բան լսելուց:
Էս ամեն ինչը ըլնում ա մենակ էն ժամանակ, երբ իրանք ինձ շատ մոտ մարդիկ են եղել, որովհետև դժվար թե ինչ որ մեկը անծանոթից կարանա էսքան զզվի: Իմ մոտ սենց ա, ես ինչքան սիրում ու հարգում եմ մարդուն, նաև մի քանի անգամ ավելի զզվում եմ իրանից:
Ինչևիցե, սենց լավ ա…
 

Անմոռանալի 10 օր

Նյութը գրել եմ մի քանի ժամ առաջ
Նոր եմ մտել տուն: AEGEE-Yerevan-ի ծրագրերից մեկի` “Summer University”-ի շրջանակներում գնացել էի Տաթև: Ծրագրի շրջանակներում Հայաստան էին եկել եվրոպական 12 երկրներից 14 երիտասարդներ, ովքեր արդեն 10 օր է Հայաստանում են: Ծրագրի ընթացքում AEGEE-Yerevan-ի անդամներից ամենաշատը ես էի շփվել նրանց հետ, ու երևի հենց դա էր պատճառը, որ ես բոլորից շատ էի կապվել նրանց հետ, և նրանք ինձ այնքան հարազատ էին դարձել: Մի ժամ առաջ եմ նրանց հրաժեշտ տվել, բայց արդեն կարոտում եմ: Իսկականից կարոտում եմ, որովհետև 10 օր շարունակ ես ապրել եմ իրանց հետ: Արդեն գիտեի, թե ով ինչ բնավորություն ուներ, ով ինչ էր սիրում և այլն: Հիմա էլի հիշում եմ իրանց: Հիշում եմ, թե գերմանացին ոնց էր ամեն տեղ քնում, ֆիննը ոնց էր “the”-ն “զ” արտասանում, ավստրիացին ոնց էր ուշ արթնանում ու ստիպված հինգ անգամ ասում էի, որ արթնանար, սլովակը ոնց էր ծխում ու առաջակում ծխել, հոլանդացին ոնց էր անունս արտասանում ու հարցեր տալիս, հունգարացին ոնց էր հայերեն սովորում, հույնը ոնց էր հարցախեղդ անում ու ծիծաղում, իտալացին ոնց էր իրան լուրջ պահում ու ֆրին մատներով ուտում, չեխը ոնց էր մի քիչ հանգիստ, բայց լավ հասկանալի խոսում, լեհը ոնց էր խմում ու ասում “5 euros” (kolejka linowa): Ուկրանիացիների ու վրացնիների հետ շփվել եմ ընդամենը 2 օր, բայց նրանց էլ եմ հասցրել սիրել:
Ինձ դուր էր գալիս նրանց ազատ լինելը, ազատ մտածելը, հետաքրքրասիրությունն ու հայկական պուլպուլակի “հանդեպ մեծ սերը”: Նրանք այնպիսի մարդիկ էին, ովքեր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո իսկապես հուզվեցին: Մի խոսքով, նրանք շատ լավ մարդիկ էին ու ես հաստատ ավելի շատ կկարոտեմ իրանց: Ափսոս, որ մի քանի հոգու պատճառով ստիպված եղա ավելի շուտ հրաժեշտ տալ…
 

Կրակով լի անքուն գիշերը

Գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, մեր տնից մի քիչ հեռու գտնվող էլեկտրասյունը պաժառ էր ընկել: Էտ ժամանակ ես արդեն 1 ժամ փորձում էի քնել, բայց չէր ստացվում, որտև համ շոգ էր, համ էլ շններն էին իրար գզում: Մեկ էլ ճտճտոց եմ լսում: Ինձ թվաց, թե շներին են կրակում: Տենց լսում եմ, լսում, մեկ էլ լսեցի, որ ոնց որ կալաշնիկովով ավտոմատ ռեժիմով կրակեն, ասի սրանք լրիվ ցնդել են: Գիշերային անդորրի մեջ (մի քիչ Րաֆֆիոտ ստացվեց :)) լսեցի հարևաններիս խոսակցությունները: Դուրս եկա բալկոն, որ տենամ ինչ ա կատարվում: Ու… Ու պաժաաառ: Հարցնում եմ ինչ որ մեկը զագել ա պաժառնի, ասում են սաղ քնած են, ով ա զանգելու: Վերջը ես զանգեցի: Առաջին անգամ էի զանգում պաժառնի :) Զանգել եմ, ասում եմ բարև ձեզ, հետո խշշոց եմ լսում: Դու մի ասա, հեռախոսի անտենան չէի բացել, դրա համար էր խշշում: Տենց մի կերպ բացատրեցի, թե որտեղ ա պաժառը: Սպասում եմ որ գան: Մինչև եկան, ինչ կար-չկար վառվեց: Գնացել եմ տենամ, թե ինչ են արել: Մի անգամ երբ ջրեցին, կրակը թեթև հանգավ: Հետո իրանց ավտոյի կապոտ են բացել  ու ռաձիյատորի մեջ ջուր են լցնում: Ինձ բացել էր էտ ժամանակ: Սրանք իսկականից ցնդել էին: Մի քանիսն էլ ոնց հասել զանգել էին ու տարբեր տեղեր էին ասել, բայց իմ զանգի շնորհիվ նորմալ եկան տեղ հասան: Ես որ չըլնեի, հիմա մի քանի խանութ արդեն կպել էր (ստեղ մի քիչ գովազդ եմ մտնում):
Ես իմ վրա ծիծաղում եմ, որ զանգել եմ պաժառնի գիշերվա 3-ին ու ասում եմ “Բարև ձեզ…” :D
08.06.2011
 

Որն ա կյանքի իմաստը…

Google-ում ամենաշատ փնտրվածներից ա էս արտահայտությունը: Միշտ էլ մարդիկ ուզեցել են իմանան, թե իրանք ինչի համար են ապրում, ինչի համար են կուտակում, որ հետո մեռնելու են ու իրանց հետ ոչ մի բան չեն տանելու: Ինձ էլ ա մեկ-մեկ էս հարցը տանջում, երբ մի գործ շատ հավեսով եմ անում ու հասնում հավեսի պիկին: Ասեմ, որ նեռվայնացնող հարց ա, որտև ստիպում ա քեզ հասկանալ, որ մինչև հիմա անկապ ու անիմաստ ես ապրել: Երբ մենք ծնվում ենք, սովորում, աշխատում, կուտակում ու չենք վայելում էտ ամեն ինչը, թողնելով մեր երեխեքին, ինչի համար: Էս նույն բանն էլ անում են մեր երեխեքը, ու տենց միշտ կկրկնվի էս ցիկլը: Մի բանը որ շատ ա կրկնվում, հետաքրքրությունը կորցնում ա: Ասենք, օրինակ, հայտնի գիտնականները ինչի համար են սաղ կյանքում սովորում, տառապում, տանջվում ու հետո մեռնում: Բա իրանց պետք ա էտ ամեն ինչը…