Showing posts with label Queen Burger. Show all posts
Showing posts with label Queen Burger. Show all posts

Քյառթերի "անհավանական" հայացքները


Շատ քիչ տեղեր կան քաղաքում, որ քյառթ կոչվածները ըտեղ չեն գնում: Հիմնականում դրանք սովորականից մի քիչ կամ էլ շատ թանկ տեղերն են: Հիմա ես Queen Burger-ում եմ: Ստեղ եմ, որտեւ միակ համով չիզբուրգերը ստեղ են տալիս ու նորմալ WiFi կա: Գնացի նստեցի ամենավերջը, որ հանկարծ քյառթերը իրանց գլուխը չկոխեն նոթիս մեջ: Շատ սոված եմ: Առավոտվանից բան չեմ կերել: Մտա ու սկսեցի պատվիրել: 1 հատ դաբլ չիզբուրգեր, 1 հատ համբուրգեր փափկամսով, 1 հատ մանգոյի սոկ…: Մինչեւ պատվերս բերելը կոմպս բացեմ ու գործ անեմ: Հենց կոմպս բացեցի, սաղ աչքերները չռեցին վրես, ոնց որ եսիմ ինչ տարօրինակ բան եմ անում: Երեւի տկլոր ման գայի տենց չնային, ոնց որ կոմպ բացելուս: Լավ, պատվերս բերեցին ու կոմպս դրեմ մի կողմ: Չիզբուրգերս ուտելու ընթացքում կողքի սեղանի մարդիկ գնացին ու 2 ոչ էն ա աղջիկ, ոչ էն ա կնիկ էկան: Սրանք խոսում են, ասում են հլը նայի ինչքան ա պատվիրել: Էն մեկն էլ ասում ա դե երեւի սոված ա :)

READMORE