Էլի գունավոր երազ եմ տեսել, բայց էս մեկը մի քիչ ազդեցիկ ա: Գնացինք.
Չգիտեմ ինչի, հայտնվում եմ մորքուրենցս տանը: Մորքուրիս սկեսրայրը ինձ ասում ա, որ գնում ա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման (ես ինչքան հիշում եմ, նրանք իրար հետ կամ աշխատել են կամ էլ ծանոթ են): Ինձ էլ իրա հետ կանչեց ու ես էլ գնացի: Ճանապարհը չեմ հիշում, որտեւ մենք միանգամից հայտնվեցինք մի սենյակում ու էտ սենյակն էլ ոնց որ ԱԺ-ի սենյակներից մեկն է: Սենյակում մի սեղան կար իրա 7 աթոռներով: Ես ու մորքուրիս սկեսրայրը մի քիչ սպասեցինք ու եկավ Հովիկ Աբրահամյանը 1 տղամարդու ու 3 կնոջ հետ: Նստեցինք սեղանի շուրջ: Դասավորությունն այսպիսին էր. հենց մտնում ես սենյակ դրված էր սեղանը` այնպես, որ գլխավոր տեղերը ընկնում էին աջ եւ ձախ կողմերը: Աջ կողմում նստեց Հ. Աբրահմյանը, ձախ կողմում` ես: Հ. Աբրահամյանի ձախ կողմից հերթականությամբ նստեցին մորքուրիս սկեսրայրն ու մյուս տղամարդը, ում ես մինչեւ վերջ էլ չճանաչեցի, իսկ աջ կողմում նստեցին մի կին, ով նորանշանակ փոխնախարար էր, իսկ նախարարն էլ ոմն Մկրտչան էր կամ Մկրտումյան, եւ ԱԺ նախագահի քարտուղարուհին:

