Showing posts with label Վահագն Քեշիշյան. Show all posts
Showing posts with label Վահագն Քեշիշյան. Show all posts
Բնավորությունս: Ինչպես դարձա ակտիվիստ
Էս ինչ մի ակտիվացել եմ?
Ով տենում ա ինձ, էտ ա ասում: Ասում են ես ակտիվիստ եմ ու նման “ակտիվ” արմատ պարունակող բառեր: Մարդիկ ուր գնում են, ինձ են տենում, ուր մտնում են, ինձ են տենում, ինչ կարդում են, ես մեջը կամ: Կարող ա իսկականից ակտիվիստ եմ? Մի ժամանակ որ TV-ով տենում էի, որ ինչ որ մեկի անուն-ազգանվան կողքը գրած ա ակտիվիստ, մտածում էի, թե ինքը ինչ ա անում, որ տենց են իրան ասում, կամ ով ա որոշում, թե ինքը ակտիվիստ ա, թե չէ: Հետո որ կամաց-կամաց խառնվեցի հասարակական գործունեությանը, իմացա, որ էտ “կոչումը” կոնկրետ ոչ մեկը չի տալիս, այլ ինքը ձեռք ա բերում տարբեր հասարակական աշխատանքների կատարման եւ տարբեր տեղեր ակտիվություն ցուցաբերելու արդյունքում: Հիմա ես չգիտեմ, թե ինչ ակտիվություն եմ ցուցաբերում կամ թե ինչքանով եմ ակտիվ, բայց էս վերջին 2 ամսվա մեջ մենակ էտ եմ լսում, որ ես ակտիվիստ եմ: Մարդիկ ինձ ուրիշների մոտ ներկայացնելուց կոչում են ակտիվիստ: Երեւի թե բլոգ գրելն էլ ա ազդել էտ “կոչումը” ստանալու վրա:
Բարի գալուստի գրառում
Նախ բարի գալուստ իմ անձնական կայք:
Ինչպես հիշում եք, ես իմ բլոգում խոստացել էի, որ մայիսի 1-ին` ծննդյանս օրը, բոլորին ներկայացնելու եմ իմ անձնական կայքը արդեն իր նոր անունով: Դե ինչ, ինչպես արդեն տեսաք, իմ նոր կայքի հասցեն www.keshishyan.info է: Այստեղ ես կփորձեմ փոքր ինչ ավելի կոնկրետ լինել, հնարավորին չափ զուսպ, բայց եւ այնպես չեն բացառվում նաեւ անզուսպ գրառումները: Արդեն երեւի բոլորիդ պարզ է, թե ես ինչ բնավորություն ունեմ: Հիմնականում ես չեմ կարողանում աչք փակել անարդարությունների վրա, այդ պատճառով էլ գրառումներիս մեծ մասը բողոքներ են: Ասեմ նաեւ, որ կայքիս բոլոր գրառումների անվան մեջ լինելու է “գրառում” բառ, ինչպես օրինակ հենց այս գրառման անվանումն է` “Բարի գալուստի գրառում”: Հիմա այսքանով կբավարարվեմ: Սպասեք շատ ավելի հետաքրքիր գրառումների, ինչպես նաև լավ նորությունների: Շնորհակալություն, որ այցելեցիր կայքս: Դեռ կտեսնվենք…Թե ոնց ընկա քաղմաս: Լրիվ ցնդել եմ…
Որոշել եմ քանի երազս հիշում եմ գրեմ, տեսեք ինչ անկապ բաներ են գլխիս մեջ բուն դրել: Ուրեմն սենց.
Երազիս մեջ ինձ, իմ նախկին դասարանցիներից 4 հոգու ու մեկ էլ մի քանի հոգու, ում ես չեմ ճանաչում, կանչել էին քաղմաս: Չգիտեինք ինչի համար էին կանչել, ոնց որ մեզ թվում էր, որ մեր տարիքայիններին ոնց կանչում են վայնկոմատ, նույն պատճառով էլ քաղմաս են կանչել: Քաղմասի տեղը միշտ շփոթում էինք ու չգիտեմ ոնց, էս անգամ շուտ գտանք: Մտանք ներս, մի հատ կնիկ էր ներսում, որը ոնց որ հավաքարարն էր: Հենց մտնում էիր, դիմացդ 2 սեղան էր, սեղանի մոտ` պատի կողմից, աթոռներ էին դրած, աջ կողմում պահարան էր (սծենկա կոչվածի նման մի բան, բայց ահավոր վիճակում), ձախ կողմում էլ ոնց որ դուռ կար, բայց միշտ փակ էր:
Subscribe to:
Posts (Atom)

