Էլի ուզում եմ գրեմ մեր կրթական համակարգի անկապությունների ու չհասկացվող երեւույթների մասին: Երեւի արդեն սաղդ էլ գիտեք, թե ես որտեղ եմ սովորում, բայց դե հիմա չեմ գրի անունը: Էս անգամ էլ կասեմ, թե ինչ “հանճարեղ” մտքեր ու գործեր են անում մեր դասախոսները: Ուրեմն, տարվա սկզբին նոր առարկա էր ավելացել ու մի տեսակ դժվար էր ամբողջ կուրսի համար: Դասախոսը դրա մասին գիտեր, չնայած որ միջանկյալ քննությանը համարյա սաղ բարձր էին ստացել: Գործնական աշխատանքների ժամանակ դասախոսը ոչ հարցնում էր, ոչ գնահատում: Կուրսում ոչ մեկը գնահատական չուներ: Սաղս էլ մտածում էինք, թե ոնց ա մեր ակտիվությունը փակելու… Հասավ ակտիվությունը փակելու պահը:
Զզվում եմ…
Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:
Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:
Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա:
Ամեն ինչ կատարյալ է
Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, երբ կարդում ես գրքերը կամ լսում ես դասախոսին, թվում է` ամեն ինչ կատարյալ է: Ես, սովորելով Տնտեսագիտական համալսարանում, ամեն օր լսում եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին եւ եթե ապրեմ իմ այդ լսածներով, ապա ինձ կթվա, որ ես ապրում եմ աշխարհի ամենադեմոկրատական եւ զարգացած երկրում, ուր չկա կաշառակերություն, ուր մարդիկ ստանում են այնքան աշխատավարձ, որ կարողանում են նորմալ ապրել եւ վայելում են իրենց վաստակած հանգիստը որեւէ հանգստյան գոտում, ուր թոշակառուները ստանում են այնքան թոշակ, որ կարողանում են հանգիստ վայելեն իրենց ծերությունը, ուր բոլորը պարտաճանաչ վճարում են հարկերը, ուր պետական բյուջեն չունի ճեղքվածք եւ ուր բոլորը հարգում են միմյանց: Գրեթե ամեն դասին դասախոսի հետ վիճում եմ, որ իր ասածները չեն վերաբերում Հայաստանին եւ դրանք կմնան մարդկության հավերժ երազանքը: Հայաստանում եթե կարողանային, ապա պետբյուջեն մի քանի հոգի կկիսեին իրար միջեւ: Ինչեւիցե, երբ կարդում կամ լսում եք դասախոսներին, ամեն ինչ արեք որպեսզի այդ ամենը կարողանաք իրագործել մեր երկրի համար եւ հանկարծ չկարծեք, որ նրանց ասած ամեն ինչ իրականում էլ է