Էն, ինչի մասին հիմա ուզում եմ գրեմ, դժվար թե շատերը արած լինեն իրանց կյանքում: Խոսքը գնում ա սեփական մահվան ու թաղման արարողության պատկերացման մասին: Հա, հա: Ես ամեն անգամ ինչ որ տհաճ պատմության մեջ ընկնելուց հետո պատկերացնում եմ, թե ոնց կարան ինձ սպանեն, ու եթե դրանից հետո էլ հետաքննություն գնա, ում կկասկածեն: Էս ամեն ինչը գալիս ա նրանից, որ դետեկտիվ կինոներ շատ եմ սիրում: Կախված սպանության ձեւից ու տհաճ պատմությունից` հետաքննությունը տարբեր ձեւ կընթանա: Պատկերացնում եմ, թե ոնց ա ըլնելու սպանությունս, ես ոնց եմ մեռնելու ու մեռնելուցս հետո ինչ ա ըլնելու: Ենթադրենք ինձ սպանեցին (ինձ անաղմուկ չեն սպանի): Քաղմասը կգա, ով շրջակայքում կա, մի հատ կհարցաքննեն: Հետո ցանոթներիս ու ընկերներիս կհարցաքննեն: Տենց ամեն մեկը կասի, թե ով ինչ հարաբերություններ ուներ հետս ու տենց, ոնց որ ըլնում ա կինոներում: Էտ ամեն ինչը կտեւի մի 2 օր, մինչեւ թաղումս: Թաղմանս կգան լիքը մարդիկ, որտեւ ես էս 19 տարիների ընթացքում հասցրել եմ լիքը մարդկանց հետ ծանոթանալ ու շատերն են ինձ ճանաչում, ում ես չեմ ճանաչում: Պատկերացնում եմ ամենամոտ մարդկանց վիճակը, բայց դրանից չեմ խոսա:
Showing posts with label թաղում. Show all posts
Showing posts with label թաղում. Show all posts
Subscribe to:
Posts (Atom)

