Մի քանի օր առաջ մեր հարեւաններից մեկի 50 ամյակն էր: Ես դրա մասին իմացա իրանց բալկոնում դրած տորթից: Ուրեմն մի օր սովորականի նման բալկոնից մի քանի վայրկյան նայեցի: Նայում եմ, նայում եմ, մեկ էլ տենամ մեր երրորդ հարկի հարեւանի բալկոնը տորթ ա դրած: Տոթին նայելուց հասկացա, որ արդեն ծնունդը անցել էր, որտեւ տորթի վրա մեջտեղը գրած 50-ն մնացել իրա մի քանի սանտիմետր շառավղի հետ: Դե, հասկանում եք, որ ձմեռ ա ու մարդիկ փչացող ապրանքները դնում են տան մի հատ սառը տեղ, սառնարանի փոխարեն: Իրանք էլ բալկոնում էին դնում, պրիտոմ բաց բալկոնում:
Բալկոնի սառած տորթը
… ու այսպես ամեն օր …
… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա,
Մեր օրերի հացի խնդիրը
Առավոտյան դասի կամ աշխատանքի գնալուց բոլորդ էլ հավանաբար տեսած կլինեք, թե Հայաստանում ինչպես են հացաբուլկեղեն (հաց, բուլկի եւ այլն) առաքում: Տեսնում ենք, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում: Շատ հաճախ հացը բերում են բանանի համար նախատեսված ստվարաթղթե արկղերով եւ Աստված գիտե, թե մինչ հացը նրա մեջ տեղավորելը, էլ ինչ է եղել այդ արկղում: Արկղերից անցում կատարենք մեքենաներին: Արկղերը դրվում են մեքենայի բեռնախցիկում կամ հետեւի նստատեղին: Հացը մեքենայից հանելուց շատ է լինում, որ հացը ընկնում է արկղից:

