Առօրյա կյանքում շփվելով մարդկանց հետ ես շատ եմ նկատում, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ շփվել եւ իրենց մտքերը արտահայտել ճիշտ բառերով: Շատ փնտրելով` միգուցե կարողանաս գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց խոսքում շատ քիչ են օգտագործում սխալ բառեր: Խոսքը այն մասին չէ, որ պետք է խոսենք գրական, որը փողոցում շատ տգեղ եւ ծիծաղելի է հնչում, այլ այն մասին, որ բառերը, որոնք մենք օգտագործում ենք մեր խոսքում, սխալ իմաստ են արտահայտում: Այդ բառերից են “հրավեր”-“հարվերք”, “մեղանչել”-“ապաշխարել”, “հանձին”-“հանձինս”, “վերաբերել”-“վերաբերվել”, “ի սրտե”-“սրտանց”-“ի սրտանց”, “այլք”-“այլոք”, “այլեւս”-“այսուհետ”:
Հրավեր-հրավերք
“Շնորհակալություն հրավերքի համար”: Այստեղ պետք է լինի “հրավեր”, այլ ոչ թե “հրավերք”: “Հրավեր”-ը հրավիրատոմսն է, հրավիրելու գործընթացը, իսկ “հրավերք”-ը հրավերների ամբողջությունն է, այսինքն խնջույքը: “Ք” վերջածանցը եկել է գրաբարից եւ բառին տալիս է հոգնակիի իմաստ, այդ պատճառով էլ “հրավերք”-ը նշանակում է հրավերների ամբողջություն:

