Հավերժ թեմա Հայաստանում… ցավոք :(
Ինչ զզվելի ա, երբ մի բան իրա իսկական ձեւով չի ու խառնված ա իրան հակառակ լրիվ մի բանի հետ: Սենց մի հատ օրինակ էլ Հայաստանում կա – հայերի անսահման ձգտումը դեպի Եվրոպա եւ քյառթուիզմը: Քաղաքով քո համար ման ես գալիս, մեկ էլ տենում ես մի հատ չափազանց եվրոպականացված ջահել աղջիկների կամ տղերքի ու իրանց կողքով քայլող մի քանի քյառթ ըկներներ, որ չգիտես, թե որտեղից են եկել ու հիմա վայելում են իրանց ազատությունը: Հետաքրքիրն էն ա, որ իրանք միշտ լինում են Versace, Armani կամ D&G սեւ շորերով: Երեւի մի հատ տենց ярмарка կա, ուր տրաֆարետի վրա գրած ա. “Հագուստ քյառթուների համար” կամ էլ առնում են հատուկ քյառթուների uniform: Ախր հեչ չի նայվում, որ հանկարծ Կասկադում կամ Օպերայի մոտ տենում ես իմ ասած նույն ջահելներին կամ մի սիրահար զույգի (էս բառը հենց ասում եմ, հիշում եմ ամուսնական մատանիները J) ու իրանց կողը նստած քյառթեր, ովքեր բացի սիրուն տեսարանը փչացնելուց ու էտ զարգացած ֆոնի վրա չերեւալուց, բարձր հռհռում են ու որ թարսի պես էլ տուրիստները Կենտրոնում շատ են, դրանք մեզ հավեսով խայտառակում են: Լավ, ասենք

