Showing posts with label էշ խելք. Show all posts
Showing posts with label էշ խելք. Show all posts

Արմենիքսյան հերթական հանդիպումն ու իմ օյինբազությունը

Հունվարի 22-ին տեղի ունեցավ Արմենիքս միկրոբլոգային համակարգի օգտվողների հերթական հանդիպումը: Էս անգամ արմենիքսցիներով գնացել էինք բոուլինգ խաղալու: Ասեմ, որ շատ լավ անցավ: Մթնոլորտը շատ ջերմ էր, մանավանդ, որ վիրտուալ շփումից հետո շփվում ես իրական կյանքում: Կյանքում մարդիկ ավելի հետաքրքիր են, ավելի ակտիվ ու աշխույժ: Հանդիպման ժամանակ պարզեցի, որ ես շատ էլ լավ եմ բոուլինգ խաղում, իսկ շատերն էլ առաջին անգամ էին խաղում, բայց առաջին անգամվա համար, ասեմ, որ լավ էլ խաղում էին: Խաղից հետո մնացինք 6 հոգով ու գնացինք բոլորի կողմից զզված, բայց իմ կողմից նրանց կոկտեյլը սիրված “Տաշիր պիցցա” :D: Կերանք, խմեցինք, մի լավ բողոքվեցինք, ոնց որ բլոգումս եմ ասում, հանուն Հայաստանի բարելավման:

READMORE