Showing posts with label հասկացողություն. Show all posts
Showing posts with label հասկացողություն. Show all posts

Զզվելի գրառում


Բլոգումս արդեն անդրադարձել էի նրան, թե ինչից եմ զզվում: Հիմա ներկայացնում եմ “զզվելիների” հաջորդ շարքը: Վստահ եմ, որ շատ մարդիկ նույնպես զզվում են ներքոհիշյալներից:
Զզվում եմ, որ մարդիկ “դրամ”-ի փոխարեն ասում են “ռուբլի”: Լավ, իրանք չեն հասկանում, որ արդեն 20 տարի ա, ինչ Հայաստանում ռուբլի չկա:
Զզվում եմ, որ ասում են դե սովետի վախտ լավ էր էլի: Հասկացեք, սովետը էլ չկա: Դուք եք Հայաստանի անկախության հանրաքվեին “ԱՅՈ” ասել: Նենց որ, մի´ բողոքեք: Մի հատ լավ ասացվածք կա` ինչ ցանես, այն էլ կհնձես:

READMORE