Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում:
Հայկական ապրելակերպ
ԱՊՊԱհով
Զգացիք` էս մի ամսվա մեջ ապահովագրական ընկերությունները ինչքան շատացան: Խի՞: Որովհետեւ “ոսկու” հանք են գտել: Ով էս մի ամսվա ընթացքում դուրս ա էկել փողոց կամ TV ա նայել կամ ռադիո ա լսել ուրեմն հաստատ լսել ա ԱՊՊԱ-ի մասին (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Որ կողմը նայում ես, ասում են ապահովագրի քո մեքենան մեզ մոտ: Էսօր էլ ընկերներիցս մեկը էկել ասում ա, բա ոչ մեկին չես ուղարկում, որ մեզ մոտ ապահովագրվի: Ապահովագրական ընկերությունների ռեկլամները ավելի շատ են, քան թե Հայաստանի սաղ մեքենաները իրար հետ վերցրած: Ինչքան ապահովագրական ընկերություն կա կանչում ա ձրի սեմինարների ու հետո աշխատանքի: Էդքան աշխատող էս մի փոքր խեղճ ու կրակ երկրում ինչ են անում, երբ ամեն մի աշխատող կարա մի քանի հարյուր յատ ավտո ապահովագրի: Մի փոքր քաղաքում իրար կող նույն ընկերության 100 օֆիս կա: Թե էս ինչ էր բերեցին քցեցին ջաններս: Չեն մտածում, որ մարդ կա հացի փող չունի ու էտ ավտոն առել ա “հին ու բարի” կոմունիստների ժամանակ ու չի կարա էտ ապահովագրության փողը տա: Թե ինչո՞վ են մտածում “վերեւները”…
Մենք փող չունենք :(
Մեկ-մեկ որ ազատ եմ ըլնում, TV եմ նայում: Թեքում եմ հայկական լրիվ ալիքները` բան չկա: Ոչ մի նորմալ հաղորդում, ոչ մի նորմալ կինո, ոչ մի նորմալ կլիպ: Հետո անցնում եմ ռուսական ու արտասահմանյան ալիքներին: Ստեղ էլ առանձնապես մի բան չկա, բայց երբ կլիպ են դնում, ուրեմն լավ կլիպ ա, երբ հաղորդում ա, ուրեմն լավ ու ճաշակով հաղորդում ա, երբ կինո են դնում, ուրեմն լավ կինո ա կամ էլ էս վերջերս ա նկարահանած: Այսինքն էն կինոներից չի, որ “Հ1”-ը ցույց ա տալիս, որ հենց կինոն սկսում ա TV-ից նաֆթալինի հոտ ա գալիս: Ասա դժվար ա մի քիչ ավելի նոր ժամանակների կինո ցույց տալը, գոնե հեռուստադիտողներ ձեռք բերելու համար: “Արմենիա”-ն մի ժամանակ

