Լառոշֆուկո: Աֆորիզմներ իրականության մասին…


Կարդալով տարբեր հայտնի մարդկանց աֆորիզմները, նկատեցի, որ ավելի հաճախ կարդում եմ ֆրանսիացի Լառոշֆուկոյի աֆորիզմները: Նրա աֆորիզները գրեթե միշտ համապատասխանել են իմ կյանքի հետ ու իրականությունն ավելի ճիշտ էին արտահայտում: Մի բան էլ, ձեւակերպումները այքան լավն են, որ բառեր չեմ գտնում նկարագրելու համար: Ստորեւ ներկայացնում եմ Լառոշֆուկոյի աֆորիզմներից մի քանիսը եւ նրա կենսագրությունը ֆրանսերենով:

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:

Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում:

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին:

Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ:

Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ:

Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը:

Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել:

Ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս:

Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված:

Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները:

Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է:

Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:

Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
 

Չներելու համար չափազանց բարի եմ


Չներելու համար չափազանց բարի եմ:
Իրականությունն ա, բայց հիմա ոմանց մոտ քմծիծաղ ա առաջանում, ոմանց` մոտ հռհռոց, իսկ ոմանց մոտ` ուղղակի ժպիտ, որով նրանք ցույց են տալիս իրենց` ինձ հասկանալը (խուճուճ եղավ չէ՞): Արդեն մի քանի օր ա ստատուսներ եմ գրում, կոմենտներ եմ անում, որ բարիացել եմ ու սկսել եմ ներել: Գիտեմ, որ էս գրածս հիմա չի կամ չեն կարդում էն մարդը կամ մարդիկ, ովքեր մի ինչ որ սխալ բան են արել ու ես իրանց ներում եմ: Իսկ սխալ բան իրանք արել են, բայց իրանց տենց չի թվում, իրանք մի բան էլ իմ վրա են մունաթ գալիս: Երևի թե պաշտպանական ռեակցիա ա, ո՞վ իմանա: Լավ, ամեն դեպքում, իրանց ես ներել եմ ու սենց ես ևս մեկ քարով սիրտս թեթևացրի: Լավ եղեք…

Շարունակելի
 

Գինի Լից - Լավ երգ, որը մի ժամանակ չէի հավանում


Աշխարհ սարսեց հայու ահը,
Գետին ընկավ թուրքի գահը,
Պատմեմ ձեզ Թալեաթի մահը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթը փախավ Բեռլին,
Թեհլերյանը հասավ հետքին,
Զարկեց ճակտին, փռեց գետին
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Շուն Թալեաթին դրին հորը,
Լուրը տարան պիղծր մորը,
Կեցցե դաշնակ կամավորը
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ
Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր
Գինի լից, ընկեր ջան գինի լից
Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

Բնօրինակը կարող եք գտնել այստեղ