Showing posts with label շաբաթ. Show all posts
Showing posts with label շաբաթ. Show all posts

Անսպասելի շաբաթ կամ շաբաթօրյակ Արագածի վրա

Մոտավորապես մի շաբաթ առաջ ընկերս ասեց, որ ժողի ֆակուլտետներից մեկը արշավ ա կազմակերպում դեպի Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի, տառերի պուրակ, Բյուրական, Ամբերդ: Որոշեցի գնալ: Գնալու նախորդ օրը լավ առեւտուր արեցինք: Էնքան հաց էինք առել, որ նորմալ ուտելով հաստատ մի շաբաթ կդիմանայինք: Հետներս վերցրեցինք ամեն ինչ ուտելու ու խմելու համար, բայց դրա փոխարեն ոչ մի բան չվերցրեցինք ժամանակ սպանելու համար: Նախապես որոշված էր, որ առավոտ 8-ին պիտի շարժվեինք, բայց դե հայերի ավանդկան ձգձգելու շնորհիվ հազիվ 9:30 շարժվեցինք: Իմ համար ամեն ինչ պարզ էր, թե ճանապարհին ինչ էր կատարվելու: Դրա համար էլ գնացի ու նստեցի դիմացը, որ իմ համար հանգիստ նկարահանեմ: Հասանք Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի: Նկարվեցինք, նկարհանվեցինք, մոմավառվեցինք (բացի ինձնից ու ընկերներիցս), մի քիչ ավելի շատ ծանոթացանք, տեսանք եւս մի քանի ընկերների ու շարժվեցինք դեպի տառերի պուրակ:

READMORE
 

Անկեղծության շաբաթ

Մոտավորապես մի ամիս կամ ավելի շատ առաջ էր, որ չգիտեմ ինչ էր պատահել իմ կամ շրջապատիս ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Սաղի հետ մի բան ըլնում էր, ու էտ ընթացքում էլ ոնց որ թե իմ կյանքը լավ էր ընթանում ու հիմնականում վերելքի պահեր էին: Մի շաբաթվա մեջ 3 աղջիկ ուզեց հետս անկեղծանար: Ոչ մեկին էլ լավ չէի ճանաչում, հիմնականում մի քանի բառ էինք փոխանակել, էն էլ օնլայն: Սենց բան եղել էր հետս մի քանի տարի առաջ, դպրոցական վախտերս, երբ դասարանի կեսից ավելին, ներառյալ դասատուներս անկեղծանում էին մոտս: Մի պահ ինձ թվում էր, թե տերտեր եմ դարձել :) Էն որ մի հատ պոստ ունեի խորհուրդներ տալու մասին, մի անգամ էլ ասեմ, որ էտ ճիշտ ա ու էս անգամ էլ իմ խորհուրդները օգնեցին իրանց: Էտ ժամանակ ես արդեն իրանցից լավ եմ զգում ինձ, որ կարողացա մի բանով օգնած ըլնեմ իրանց:
READMORE