Եվ ամփոփումն այն բանի…

Արդեն 2 տարի է անցել, ինչ ես բացել եմ իմ առաջին բլոգը, բայց այս 2 տարվա մեջ ես երբեւէ գրառում չէի արել, որովհետեւ չգիտեի ինչ գրել, ում համար գրել, բայց միշտ մտքերս խառն են եղել ու միշտ ասելու բան ունեցել եմ, սակայն սահմանափակվել եմ իմ նեղ ընկերական շրջապատով: Այս տարի սեպտեմբերին կատարեցի իմ առաջին գրառումը` "Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս":

 

Զզվում եմ…

Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:


Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:


Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա:

 

Գաղտնիք

Էսօր մտածում էի մի բանի մասին գրեի, բայց հետո փոշմանեցի, որտեւ էտի էն բաների մեջ ա մտնում, որ մարդ ոչ մեկին չի խոստովանում: Ինձ չի թվում, որ կա գոնե մի մարդ, ով ամեն ինչ խոստովանում ա ու ոչ մի բան գաղտնիք չի պահում: Միշտ մարդն ունենում ա գաղտնիքներ, որոնք ոչ մեկին չի ասում: Երբեմն էլ նենց բաներ ես մտածում, որ անգամ դու քո մեջ քեզ չես խոստովանում… Երեւի վախենում ես…

 

Ճաշակին ընկեր չկա

Հիմա որ կողմը նայում ես, տենում ես, որ ճաշակն ու մտածողությունը Հայաստանում բացակայում ա: Ում նայում ես կամ ռաբիս ա լսում, կամ բլատնոյ: Շատերը կան, որ ռուսերեն ընդհանրապես չեն հասկանում, բայց իրանք “գողական” տղա են ու “գողական” տղեն պիտի բլատնոյ լսի: Մեկ-մեկ էլ ընենց են լսում, ոնց որ իրենց սրտի ամենահոգեհարազատ երգն ա ու էտ երգում արտահայտվում են վերին գաղափարներ կյանքի, մոր, հոր եւ այլնի մասին: Բայց դե սրանք չեն հասկանում, որ էն մարդիկ, ովքեր լսում են էդ երգերը, իսկականից կյանքի փորձ ունեցել են եւ այդ երգերը մինչեւ վերջ հասկանում են, այլ ոչ թե մեր քյառթերի նման, որ երաժշտությունը դզում ա կամ “լավ տղերքը” լսում են, դրա համար են լսում, որովհետեւ իրանք էլ են “լավ տղա” (անտանելի ա): Տենց չի: Կամ էլ մի հայի տեսել եք մինչեւ 30 տարեկան, որ ռեպ ա լսում ու բառերը

 

Անբաժան ավանդական

Կյանքում շատերս ենք ներկա գտնվել խնջույքների, միջոցառումների, ուր մարդիկ ուտում, խմում, ուրախանում ու պարում են: Խոսքը այն սովորական խնջույքների, երեկույթների մասին է, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան խնջույքները եւ այլն: Երբ հայերը մի լավ ուտում են ու խմում, այդ ժամանակ նրանց “քեֆերը միլիոն ա” լինում եւ սկսում են մինչեւ ոտքի վրա կանգնել չկարողանալը պարել: Բոլորս էլ տեսած կլինենք, թե ինչպես են պարում հայերը: Անպայման խնջույքների ժամանակ պետք է մի զույգ` աղջիկ ու տղա, լինի, որը մի այլ կերպ է պարում: Երեւի

 

Երգ, թուրք, քյաբաբ…

Միացնում ես TV-ն ու ուզում ես մի հատ նորմալ հայկական երգ լսես: Որ ալիքը միացնում ես մի հատ կարգին ոչ երգ կա, ոչ երգիչ: Սաղ երգերը արհեստական, փողով գրած երգեր են “տառապյալ սիրո” մասին: Սաղ սիրո մասին են երգում` մեծից փոքր: Հա, հա, փոքրերն էլ են երգում, որ ծնողական սիրուց բացի ուրիշ սեր չգիտեն: Երգում են առանց հասկանալու, թե ինչ են երգում: “Շոուբիզնեսն” էլ ոնց որ Գրողների միությունն ըլնի, սաղ օրը կռվում են: Մեկը ասում ա կորցնում ենք մեր հայկականը, ավանդականը, մյուսն էլ ասում ա երիտասարդները զարգանում են ու չեն կարա մենակ ժողովրդական երգել: Ախր հիմա հազարից մեկն ա, որ կարում ա նորմալ երգի, թե չէ մնացածը անկապ կլկլում են ու դրանց էլ զոռով առաջ են տանում էն մարդիկ, ովքեր իբր հայկական “շոուբիզնեսի կնքահայրերն” են: Արդեն երգիչները ռեստորաններից ավելի շատ են, դրա համար էլ պիտի քյաբաբի բուդկեքում երգեն: Как раз

 

Եւս մի անիմաստություն

Նորից Նոր տարի, նորից այն ամեն տարվա կրկնությունը, նորից սեղաններ, նորից հյուրեր, նորից առավոտվա տհաճ հոտը… Զզվում եմ… Ես տենց էլ չկարողացա հասկանալ Նոր տարվա իմաստը ու ինչի են նշում հենց դեկտեմբերի 31-ին: Ամեն վայրկյան Նոր տարի ա այդ վայրկյանից 1 տարի առաջվա համեմատ: Ուրեմն էլ ինչի ենք նշում հենց դեկտեմբերի 31-ին: Կամ ինչի Հայաստանում մեծ շուքով չեն նշում Սուրբ ծնունդը: Մենք լրիվ հակառակն ենք անում եւ փորձում ենք դրանով օրիգինալ երեւալ: Ամբողջ աշխարհը մեծ շուքով նշում է Սուրբ ծնունդը եւ դեկտեմբերի 31-ն էլ որպես երկրորդական են նշում: Այն իրանց մոտ ա, որ Սուրբ ծնունդը իսկական տոն ա, այլ ոչ թե ուտել-խմելու, կորած-մոլորված բարեկամներին տենալու, մի լավ կշտանալու եւս մեկ առիթ թաղումներից հետո: Ամբողջ տարին հայ ազգը աշխատում ա, աշխատում ա, ամբողջ տարին սոված ապրում ա, ինչ ա որ Նոր տարուն կարողանա

 

Եվ Վանաձորում էլ…

Շարժվեցինք: Հասանք Ապարան, Սպիտակ, …, ՎԱՆԱՁՈՐ: Առաջին անգամ էի Վանաձորում: Ընկերներս մեզ դիմավորեցին ու մեքենայով տարան տուն: Հաց կերանք, գնացինք Վանաձորի կինոթատրոն, որտեղ պետք էր տեղի ունենար ընկերոջս բանակի քեֆը: Ասեմ, որ ընկերոջս համար անակնկալ էի պատրաստել եւ նրա բանակի քեֆին ներկայացա կապիտանի համազգեստով: Սկզբում ինձ տեսնելով` բոլորը հավատացին, բայց հետո երբ ծանոթացա, իմացան, որ դա ես հագել եմ ընկերոջս “ներվերը ուտելու” համար: Կերանք, խմեցինք, պարեցին, ուրախացանք, գնացինք տուն: Ես եւ 2 ընկերներս, որ Վանաձորից չէինք, գնացինք մի դատարկ տան մեջ մնացինք: Երբ մենք մերոնցով էինք լինում, ոչ մի բան չի կարող մեր տրամադրությունը գցել եւ գրեթե ամբողջ գիշեր խմում ու ուրախանում էինք: Արդեն առավոտ էր, երբ քնեցինք ու ժամը 9-ին արթնացանք ընկերոջս զանգից, ով հիմար հարց էր տալիս ինձ այն

 

Ամեն ինչ կատարյալ է

Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, երբ կարդում ես գրքերը կամ լսում ես դասախոսին, թվում է` ամեն ինչ կատարյալ է: Ես, սովորելով Տնտեսագիտական համալսարանում, ամեն օր լսում եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին եւ եթե ապրեմ իմ այդ լսածներով, ապա ինձ կթվա, որ ես ապրում եմ աշխարհի ամենադեմոկրատական եւ զարգացած երկրում, ուր չկա կաշառակերություն, ուր մարդիկ ստանում են այնքան աշխատավարձ, որ կարողանում են նորմալ ապրել եւ վայելում են իրենց վաստակած հանգիստը որեւէ հանգստյան գոտում, ուր թոշակառուները ստանում են այնքան թոշակ, որ կարողանում են հանգիստ վայելեն իրենց ծերությունը, ուր բոլորը պարտաճանաչ վճարում են հարկերը, ուր պետական բյուջեն չունի ճեղքվածք եւ ուր բոլորը հարգում են միմյանց: Գրեթե ամեն դասին դասախոսի հետ վիճում եմ, որ իր ասածները չեն վերաբերում Հայաստանին եւ դրանք կմնան մարդկության հավերժ երազանքը: Հայաստանում եթե կարողանային, ապա պետբյուջեն մի քանի հոգի կկիսեին իրար միջեւ: Ինչեւիցե, երբ կարդում կամ լսում եք դասախոսներին, ամեն ինչ արեք որպեսզի այդ ամենը կարողանաք իրագործել մեր երկրի համար եւ հանկարծ չկարծեք, որ նրանց ասած ամեն ինչ իրականում էլ է

 

Երբ ամեն ինչ դառնում է սովորական

Երբեւէ քո հետ եղել է այնպիսի դեպք, որ դու շատ ես ուզեցել մի բան եւ երբ ունեցել ես, քո համար դարձել է սովորական: Այս անգամ ուզում եմ գրել այն ամենի մասին ինչը սկզբում անսովոր է, իսկ հետո դառնում է սովորական: Որպես օրինակ բերեմ հենց ինձ (այս մասը այքան էլ լավ չստացվեց J): Ամեն անգամ, երբ ես իմ բջջային հեռախոսը փոխում եմ, զգում եմ, որ իմ հին հեռախոսի ստեղները (кнопка) ավելի կոշտ էին, քան թե նորինը, հնի էկրանը ավելի փոքր էր, քան թե նորինը, հինը ավելի մեծ էր կամ ավելի տափակ, քան նորը, հինը ավելի ծանր էր, քան թե նորը: Սակայն որոշ ժամանակ անց, ինչ հատկություններ ես վերեւում բնութագրեցի հին հեռախոսիս, այդ նույն հատկությունները զգում են նոր հեռախոսիս