Ամեն ինչ սկզբից…

Ուրեմն սենց: Որոշել եմ ընթերցողիս պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի տնտեսագիտական համալսարանում…


-Դեռ մանկուց երազել եմ տարբեր մասնագիտությունների մասին` ոսկերիչ, բիզնեսմեն, նախարար, հյուսն, մեխանիկ ու էլի սենց: Հա, շատ տարբեր են եղել իմ ցանկությունները ու, երբ մի գործ էի անում, շատ շուտ ձանձրանում էի դրանից եւ անցնում մի այլ գործի: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում եւ, ասեմ, որ գլուխ եմ հանել ցանկացած գործից (հիմա շատերին կթվա, թե գլուխ եմ գովում, բայց դա այդպես չէ, համենայն դեպս, կարող եք հարցնել իմ մտերիմներից եւ նրանք կապացուցեն դա): Կատարել եմ քիմիական փորձեր` հաջողությամբ են պսակվել, փայտից զանազան իրեր եմ պատրաստել, հատկապես աչքի էի ընկնում էլեկտրոնիկայի բնագավառում: Այստեղ ամեն մի մանրուքից մի նոր բան էր սարքում ու դա անում եմ մինչեւ հիմա, միայն թե ժամանակ լինի: Ինձ համար այդ ամենը շատ հեշտ եւ պարզ է թվում, մինչդեռ ոմանք ասում են, թե այդ ինչեր ես անում: Տարիներն անցնում էին, ու այդ ընթացքում ես ունենում էի բազմաթիվ երազանքներ ու ցանկություններ, բայց բոլորը տանում էին մեկ տեղ, որ ես պետք է ունենայի հյուրանոց, ռեստորան ու էլի մի քանի բան, որ հիմա չեմ հիշում: Միշտ մեծ սեր եմ ունեցել անգլերենի հանդեպ ու դրա համար էլ սիրել եմ ճամփորդել աշխարհով մեկ ու ունենալ անհավանական արկածներ (այս բառն այնպես եմ սիրում J) Հետո երբ ունեցա առաջին համակարգիչս, ուզեցի ծրագրավորող լինեմ եւ դպրոցում սկսեցի ֆիզիկա, մաթեմատիկա լավ սովորել (բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում, ուղղակի այս երկուսին մի այլ ուշադրություն էի դարձնում): Հասա տասներորդ դասարան: Դասարանցիներիցս մեկը ազդեց իմ որոշման վրա եւ այս անգամ ես որոշեցի ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ): Միշտ սիրել եմ գրասենյակային աշխատանքը ու այստեղ էլ բոլոր մասնագիտությունները այդպիսին են: Վերջը, 2007 թվականի հոկտեմբերի 4-ն էր: Գնացի մի անգլերենի ուսուցչի մոտ, ում դասընկերուհի ես էր խորհուրդ տվել: Նրա հետ մի քիչ զրուցեցի, եւ ասաց, որ ընդունված եմ, սակայն պետք է մեկ ամիս փորձնական փուլ անցնեմ: Համաձայնվեցի: Անցա այդ փորձնական փուլը եւ արդեն պարապում էի նրա մոտ: 2007 թվականի հոկտեմբերի 21-ին գնացի մաթեմատիկա պարապելու: Նրան շատ էի գովում, բայց վատ բաներ էլ էին պատմում նրա մասին: Բայց ես գնացի… Գնացի, ընդունվեցի ու պարապեցի: Պարապմունքներս շատ լավ էին ընթանում J: 2008 թվականի սեպտեմբերի 1: Այս օրը նշանավորվեց նրանով, որ ես գնացի հայոց լեզու պարապելու: Նրան էլ էին շատ գովում: Նորից ընդունվեցի ու սկսեցի շատ լավ պարապել: Մի քանի ամիս էր անցել, բայց ես արդեն վերջացրել էր ամբողջ կուրսը: Անցավ 1 տարին եւ վերջապես եկավ 2009 թվականի մայիսը: Պետք է կողմնորոշվեի` որ բաժնն եմ ուզում ընդունվել: Արդեն պարզ էր, որ տհտեսագիտական համալսարան եմ ընդունվելու, բայց բաժինը… Գրեթե ում ճանաչում էի, ով ավարտել էր տնտեսագիտական համալսարանը, հարցնում էի` որ բաժինն ընդունվեմ: Ամեն մեկը մի բան էր ասում, բայց ես նաեւ մտածում էի, որ իմ սովորած մասնագիտությունով կարողանամ հետագայում ապրեմ: Ընտրությունս կանգ առավ մաքսային գործի վրա: Առաջին եւ երկրորդ հայտերը պարզ էին, պետք է մտածեի մնացածի մասին: Բոլոր բաժինների մասին նյութեր էր հավաքում, որ տեսնեմ որն է ավելի հարմար: Ուրեմն այսպես`


1-ին հայտ` Ֆինանսներ եւ վարկ - անվճար


2-րդ հայտ` Ֆինանսներ եւ վարկ - վճարովի


3-րդ հայտ` Կառավարում - վճարովի


4-րդ հայտ` Մարքեթինգ - վճարովի


5-րդ հայտ` Վիճակագրություն - վճարովի


6-րդ հայտ` Բիզնեսի կազմակերպում - վճարովի


7-րդ հայտ` Հողագույքային հարաբերություններ - վճարովի


Ավարտական եւ միասնական քննությունները հանձնեցի: Միասնական քննություններից ընդհանուր հավաքել էի 44.3 միավոր: Օգոստոսի 1-ին հայտարարում էին ընդունվողների անունները: Գնացի համալսարան: Մեկ քառակուսի մետրի վրա 50 հոգի մարդ կար: Այդ օրը ես 3 անգամ փորձեցի ներս մտնել եւ ցուցակները նայել, բայց չկարողացա: Անգամ հասցրեցի շորերիս կոճակները կորցնել: Հաջորդ օրը` օգոստոսի 2-ին առավոտյան ժամը 7-ին գնացի համալսարան: Մտածեցի շուտ գնամ, որ մարդ չլինի: Գնացի ու տեսա… Տեսա, որ անցել եմ վիճակագրություն բաժնում 5-րդ հայտով վճարովի L: Այդ ժամանակ ուրախացել էի, որովհետեւ ընդունվել էի: Զանգեցի մի քանի հոգու տեղյակ պահեցի, բայց ասացի, որ ոչ մեկին չասեն: Մեկ ամիս կային մինչեւ դասերը, ու ես սկեցի իմ ապագա մասնագիտության մասին նյութեր հավաքել: Ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ես որտեղ եմ սովորելու: Ոչ ոք չէր լսել վիճակագրության մասին: Բայց, փառք Աստծո, ես ինչ որ բան գիտեի: Օգոստոսի 31-ին տեսա ընկերներից մեկին եւ իմացա, որ ես սովորելու եմ Զեյթունում (ՀՊՏՀ-ի մասնաշենքերից մեկը գտնվում է Զեյթունում): Եկավ սեպտեմբերի 1-ը… Վեր կացա, գնացի կանգառ, սպասում եմ երթուղայինի: Այդ ժամանակ էլ թարսի պես ոչ մի հատ չէր գալիս կամ էլ լիքն էին: Վերջապես եկավ ու գնացի դասի J: Գնացի, սպասում եմ, որ հավաքվենք եւ ասեն, թե որտեղ ենք մենք դասի: Լսրանաի համարը սխալ էին ասել եւ ես գնացի ու մեկ այլ մասնագիտության 3-րդ կուրսեցիների հետ նստեցի դասի: Նրանց մոտ էլ մեր ֆակուլտետի դեկանն էր դասի: Վերջապես գնացի մեր լսարան ու նստեցի այն տեղը, որտեղ նստում էի դպրոցում (ես առաջինն եմ մտել լսարան ու ընտրությունս մեծ էրJ): Սկզբում ամեն ինչ լավ էր: Նոր ծանոթներ, նոր դեմքեր, տարբեր բնավորություններ, տարբեր դեմքեր, տարբեր տպավորություններ… Անցավ մի քանի օր ու արդեն սկսեցի թացն ու չորը իրարից տարբերել: Կամաց-կամաց սկսեցի հասկանալ դասախոսների, ով ինչ է ուզում, ով ինչ է անում… Ու այդ ժամանակ էլ պարզեցի մեր ամբիոնի վարիչի` մեր կուրսղեկի ով լինելը: Սկզբում սովորական դասախոս էր երեւում, բայց արդեն դասերի ընթացքում նա իրեն բացահայտեց… Եկավ միջանկյալ քննությունների ժամանակը: Ես սկզբում զարմանում էի, թե ինչ քննություն պետք է տամ, երբ ոչ մի բան չգիտեմ, բայց ամեն ինչ պարզվեց:


Կուրսղեկիս քննությունից հետո


Տղաներով հավաքվել ենք ու զրուցում ենք քննությունների մասին: Պարզվում է, որ կուրսեցիներիցս մեկը մինչեւ քննությունները վիճել է կուրսղեկիս հետ եւ նա նրան քննությունից զրո է նշանակել:


Այս ձեւով շարունակվեց ամբողջ տարվա ընթացքում, եւ կուրսղեկս ամեն ինչ անում էր, որ մեզ մոտ ոչինչ չստացվի ու մենք դուրս մնանք համալսարանից: Բայց ստացվեց լրիվ հակառակը` ով պիտի դուրս մնար, չմնած, ես էլ դարձա անվճար: Այս վերջին փաստը ավելի բորբոքեց նրան ու հիմա ավելի վատ են մեր հարաբերությունները: Նրան “նվիրված” մի քանի գրառումներ ունեմ բլոգումս: Կարդալով դրանք, դու ամբողջովին կպատկերացնես, թե նա ինչպիսինն է իրականում:


Շարունակելի

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Ամեն ինչ սկզբից… ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 9 komentar: di postingan Ամեն ինչ սկզբից…
 

9 կարծիք:

Ann said... | January 12, 2011

Shat hetaqrqir er:)

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Շատ ուրախ եմ Ան ջան, որ հետաքրքրեց քեզ իմ կյանքի մի փոքր մասը ;)

Ann said... | January 12, 2011

:) gites im kyanqin nmanutyun shat uner, erevi patchar@ da er:):)

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Կարող ա: Ինձ թվում ա, որ Աստված էտքան ժամանակ չուներ, որ ամեն մարդու համար տարբեր ճակատագիր մշակեր, դրա համար էլ սաղ մարդիկ իրար մի բանով նման են ;) (Չգիտեմ` էսի կատակ էր, թե լուրջ)

Ann said... | January 12, 2011

kes@ katak, kes@ lurj :)

Վահագն Քեշիշյան said... | January 12, 2011

Like! :D

Ann said... | January 12, 2011

125... said... | January 16, 2011

aaaaaaa :D, ուրեմն Աստված ծրագրավորողա եղել :D :D :D

Վահագն Քեշիշյան said... | January 16, 2011

Որ ուշադիր ըլնես քեզ շրջապատող մարդկանց անցյալին ու ներկային, կտենաս, որ շատ ընդհանրություններ կան ;)