Առուն թռի, նոր ասա հոպ... Եվրատեսիլյան կրքեր

Տենաս կխրատվենք էս անգամ ու էլ մինչեւ ամեն ինչի տեղի ունենալը ամպագորգոռ արտահայտություններ չենք անի: Արդեն սովորել էինք, որ գոնե շպրտած 8-րդ տեղ էին տալիս կամ գոնե եզրափակչի տասնյակի մեջ էինք հայտնվում: Ստեղ Թաթան լավ կասեր. "Տեսար ինչ եղավ...": Արդեն քանի օր ա, ինչ սաղ տեղերով քննարկում են Եվրատեսիլն ու Էմմիի ելույթը: Էտ ամեն ինչը իրա գագաթնակետին հասավ երեկ երեկոյան, երբ արդեն մի քանի ժամ էր մնացել մինչեւ շոուն: 12-ից հետո արդեն օնլայն քննարկվում էր: Ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում էս կամ էն երգի վերաբերյալ: Քննարկումները ավելի քան թեժ էին: Ուրեմն սենց, նրանց համար, ովքեր չգիտեն, թե ովքեր են անցել եզրափակիչ փուլ առաջին կիսաեզրափակչից հետո. Սերբիա, Լիտվա, Հունաստան, Ադրբեջան, Վրաստան, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ռուսաստան, Իսլանդիա, Հունգարիա; Ինչպես տեսաք, Հայաստանը չի անցել: Էս փաստը շատ մարդկանց ուրախանալու, իսկ ոմանց ու շոպլիկներին էլ տխրելու առիթ ա տվել:
Նախ մի քիչ ես իմ կողմից քննադատեմ:
Ինչ էր նշանակում ու ինչի համար էր ֆոնի աստղերը, որոնք ասոցացվում էին ԵՄ դրոշի 12 աստղերի հետ: Ինչի համար էր երգի մեջի անիմաստ քոչարին, որը ընդհանրապես կապ չուներ երգի հետ ու չէին էլ կարողանում պարել: Առանց դրա հաստատ ավելի սիրուն կստացվեր: Եթե քոչարի ա, ուրեմն ծիրանը, նուռն ու դուդուկն էլ պիտի ըլնեին, հետեւի ֆոնին էլ Մասիսը: Եվ վերջապես, ինչի են ամեն անգամ հայերը վերջում գոռում "Արմենիա": Քանի անգամ եք տեսել, որ մյուս երկրների մասնակիցները իրենց երկրի անունը ասեն: Սաղ շոպլիկություն ա:
Հիմա անդրադառնամ մի քանի այլ քննադատությունների:
Ադրբեջանական կայքերից մեկը` trend.az-ը, անդրադարձել է Էմմիի մասնակցությանը: ԸՆդհանուր առմամբ այնտեղ ներկայացվում ա Հայաստանի հայտարարությունները այն մասին, որ հաղթել ենք ու հաղթանակը Էմմին նվիրելու ա Արթուր Աբրահամին, արտասահմանյան մամուլին տրված հարցազրույցները ու թե ինչ են արտասահմանցիների կարծիքները "Boom-Boom"-ի մասին: Բացի էս ամեն ինչից, ադրբեջանցիները չեն մոռացել եւս մեկ անգամ իրենցով անել հայկականը: Էս անգամ ես պարզեցի, որ քոչարին հին ադրբեջանական պար ա ու Ադրբեջանը որոշել ա հեղինակային իրավունքների խախտման հարցով դիմի Ինտելեկտուալ սեփականության միջազգային կազմակերպությանը եւ մրցույթի կազմակերպչական խորհրդին:
Անցած տարի էր, որ դասավորեցին Եվա Ռիվասը գնաց: Նադեժդա Սարգսյանը սաղին կոտորեց ու իրա ձեւով իրա ճիշտը առաջ տարավ: Էս տարի կարողացավ ու աղջկա համար դասավորեց: Գնաց, դաժե կիսաեզրափակիչը չանցավ, ու եկավ: Բա հիմա ինչ ա ասելու, ում ա մեջտեղից ճղելու:
Սենց ա ըլնում, որ չենք հաղթում: Էտ տարի ով ավելի շատ ա *** կամ փող տվել, ինքն էլ գնում ա: 6 տարվա մեջ չկարողացանք մի հոգու նորմալ ընտրենք ու ուղարկենք: Բա սենց էլ պիտի ըլներ: Մի բան լավ հիշեք, ժողովուրդը երբեք չի սխալվում ու տեղին ա ասված. "առուն թռի, նոր ասա հոպ":

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Առուն թռի, նոր ասա հոպ... Եվրատեսիլյան կրքեր ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Առուն թռի, նոր ասա հոպ... Եվրատեսիլյան կրքեր
 

0 կարծիք: