Հայկական ապրելակերպ

Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում:

Penulis : Unknown ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Հայկական ապրելակերպ ini dipublish oleh Unknown pada hari . Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 3 komentar: di postingan Հայկական ապրելակերպ
 

3 կարծիք:

125... said... | November 28, 2010

Հա, բայց ճիշտ են ասում :), նրանք իսկապես բիզնես չունեն, իրանց հարազատներն են միայն բիզնեսով զբաղվում :)

Ed haykakan krutiti dasakan dzeverica :D

Վահագն Քեշիշյան said... | December 04, 2010

Եվրոպացիներին էլ թվում ա, թե Հայաստանի էդքան բիզնեսները շարքային քաղաքացիներին ա, բայց դե չեն մտածում, որ եկամտի մի մասն ա մենակ իրանցը:

2010 in review « Վահագն Քեշիշյանի Բլոգը said... | January 02, 2011

[...] The busiest day of the year was November 28th with 68 views. The most popular post that day was Հայկական ապրելակերպ. [...]