Որոշել եմ սրանից հետո գրել նաեւ ինձ հետ պատահած հետաքրքիր եւ ծիծաղելի պատմությունների մասին:
Մի օր ավտոյով անցնում էի ցիրկի մոտով ու ոնց որ միշտ կալցավոյի մոտ պռոպկա էր: Կանգնել էի կարմիր լույսի տակ: Նայում եմ կողիս ավտոների մեջ, նայում եմ ով ինչով ա զբաղված, մինչեւ էտ մի քանի վայրկյանը անցնի: Կողերս նայելով` նայեցի աջ կողմի վրա պառկովկա արած ավտոներին: Մեկ էլ տենամ, որ մի հատ Passat կանգնած ու բանալիները դռան վրա են: Որ կողմ նայում, մարդ չկա, որ նայի կամ մի հատ թեթեւ ուշադրություն դարձնի ավտոյին: Մտածում եմ` ոնց կարար շոֆերը էտ բանալիները մոռանար դռան վրա:
- Երեւի դուռը փակում էր, ու մեկը կանչել ա ու տենց մոռացել ա
- Երեւի դուռը փակում էր ու զգաց, որ իրան սռոչնի զուգարան ա պետք :D
- Երեւի էտ բանալիները գողինն ա եղել, ուղղակի գողը փախել ա
Մի անգամ, երբ շատ է ուշանում դասից, կանգնեցրի մարշրուտկեն, որը լիքն էր ու պատուհաններից մենակ հետույքներ էին երեւում, ու շոֆերին հարցրեցի` կարամ 3-րդ նստեմ դիմացը: (Դիմացը, բացի շոֆերից 2 հոգի էլ կար) Շոֆերը ասեց ձեռ ես առնում, ասեցի հա ու դուռը փակեցի:
Էս մեկը չգիտեմ ծիծաղալու ա, թե լացելու, բայց պատմեմ: Մի անգամ Էրեբունի էի գնում: Մարշրուտկի մեջ շոֆերն էր, ես ու եւս մի հոգի: Կանգառում մի տատի նստեց հենց դռան մոտի միհատանոց սիդելնիկին: Մոտավորապես 100 մետր անցավ ու արդեն մոտիկանում էինք իմ կանգառին, ուր ես պիտի իջնեի ու գնացի նստեցի առաջին շարքի սիդելնիկներին (նենց էր սիդելնիկները դրած, որ դեմքով նայում էիր մարշրուտկի հետեւը, ոնց որ էս նկարում): Հանկարծ խաչմերուկից մի հատ Վոլգա Գազ 24 հելավ մարշրուտկի դիմացը ու էս շոֆերը ռեսկի տոռմուզ տվեց: Ձեն լսվեց ու նայեցի ձախ: Ի՞նչ տենամ… էս տատին թռել ա, հասել ա կողս: Դիմացի սիդելնիկի պոդգոլովնիկը հանած էր ու երկաթները բաց էր: Էս տատին դեմքով “հաքել էր” էս երկաթներին ու սկսեց լացել: Հիմա չգիտեմ` լացեմ, թե խնդամ: Բայց տատին մեղք էրրրրրրրր: :(
Շարունակելի...
0 կարծիք:
Post a Comment